ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարները կարող են հանդիպել ԵԱՀԿ-ի նախարարական նիստի շրջանակում. Զախարովա
Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ քննարկվում է ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ Միլանում կայանալիք նիստի շրջանակում ՀԱՊԿ-ի պետությունների ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու հնարավորությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Դեկտեմբերի 6-7-ին Միլանում տեղի է ունենալու ԵԱՀԿ-ի ԱԳ նախարաների խորհուրդի նիստը:
«Մշակվում է ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: մենք լրացուցիչ կհայտնենք այդ մասին, եթե այն կայանա, եւ կասենք՝ երբ»,- նշել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ: