Իրանի բանկերը կկարողանան օգտվել հաշվարկների այլընտրական տարբերակներից՝ ամերիկյան պատժամիջոցների պատճառով իրենց հաշիվներն սպասարկելուց՝ տեղեկատվության հաղորդման եւ վճարումների կատարման SWIFT միջբանկային համակարգի հրաժարումից հետո:
ԱՄՆ-ի եվրասիական տարածաշրջանի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը պատասխանել է «Ամերիկայի Ձայնի» հարցերին:
Թուրքիայում հետզհետե մեծանում է օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ ձեռնարկությունների թիվը, որոնցում գերակշռում է արաբական և Ծոցի երկրների մասնաբաժինը:
«Շատ վտանգավոր եմ համարում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարությունը՝ հայ-իրանական սահմանի դե ֆակտո հնարավոր փակման մասին։ Այս կապակցությամբ Հայաստանն արդեն Իրանից ստացել է մեկ պատասխան, երբ վերջերս հանդիպում տեղի ունեցավ Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, որտեղ Իրանի արտգործնախարարը համաձայնեց այն հայտարարության տեքստի հետ, որը միանշանակ պրո-ադրբեջանական էր՝ կապված Արցախի հիմնահարցի հետ»
«Դե յուրե հայ-իրանական սահմանը երբևէ չի փակվելու, Հայաստանը նման քայլի չի գնալու, բայց, եթե սանկցիաների դաշտն այնպես լինի, որ որևէ առևտուր տեղի չի ունենալու, ապա մենք խնդիր ենք ունենալու»:
Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Ֆաթիհ շրջանում գտնվող պատմական հայկական Խորենյան տարրական դպրոցի շենքը կարող է վերանորոգվել։
Թուրքիայի ԱԳՆ-ն Ուգանդայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Սեդեֆ Յավուզալփին հետ է կանչել:
ՀՀ Վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը նոյեմբերի 5-ին ընդունել է ՀՀ-ում Դանիայի դեսպան Ռուբեն Մեդսենին (նստավայրը՝ Կիև), Շվեդիայի դեսպան Ուլրիկ Տիդեստրոմին (նստավայրը՝ Թբիլիսի) և Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակոնենին (նստավայրը՝ Հելսինկի)։
Իրանի վրա ԱՄՆ-ի տնտեսական ճնշումը Թեհրանի դեմ հոգեբանական պատերազմի բաղկացուցիչ մասն է, եւ այն անօգուտ է:
Շվեյցարիան հանդես էգալիս իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանման օգտին. Իրանի դեմ պատժամիջոցները միայն բարդացնում են իրադրությունը:
Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Ադրբեջանը 2018թ. հոկտեմբերից դադարեցրել է նավթի առքը Իրանից։ Այդ մասին հայտնել է «Turan» լրատվական գործակալությունը` նշելով, որ այդ պատժամիջոցների պատճառով Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կորցնելու է իր կողմից ներկրվող գազի ուղիղ կեսը։
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները վերականգնումը որակել է որպես «կրիտիկական հարված» Մերձավոր Արեւելքում, ներառյալ Սիրիան, նրա ներկայությանը։
Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա դեկտեմբերի 2-ին:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում նախ առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը:
Իրանը, հակառակ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, կշարունակի իր նավթի վաճառքը:
Նոյեմբերի 5-ին Վաշինգտոնի ժամանակով ժամը 00:00-ից (Երեւանի ժամանակով ժամը 09:00-ից) վերստին ուժի մեջ են մտել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք գոյություն ունեին նախքան 2015 թվականին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստորագրումը։
Հազարավոր իրանցիներ են դուրս եկել երկրի քաղաքների փողոցներ՝ մասնակցելու ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների դեմ ուղղված կառավարամետ հանրահավաքներին:
Իրանագետ Ահարոն Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն վտանգներին, որոնք կարող են առաջանալ հայ-իրանական սահմանի հնարավոր փակման դեպքում, նկատեց, որ Իրանի հետ Հայաստանի սահմանի փակումը պետք է բացառել, քանի որ այն Հայաստանի համար ունի կենսական նշանակություն։
Նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 5-ին քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացմանը, Արցախի եւ Հայաստանի ռազմական փոխգործակցությանը, սահմաններում տիրող իրավիճակին, երկու հայկական պետությունների ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ այս ուղղություններում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Եվրոպայում անցկացված մի հետազոտությամբ պարզվել է, թե քրիստոնյա երկրների բնակչության քանի տոկոսն է պատրաստ իր ընտանիքում մահմեդականի ընդունել։
Հայ-իրանական սահմանի փակման հնարավորության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը լայնորեն քննարկվում է սոցիալական ցանցերում: Վերջին շրջանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում հայ-իրանական հարաբերություններում:
«Իրականությունն այն է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում էական առաջընթաց տեղի չի կարող ունենալ, քանի դեռ հայաստանյան ներքաղաքական զարգացումներն ակտիվ փուլում են»:
Անցած օրն ավելի քան 1400 սիրիացի քաղաքացիներ են վերադարձել հայրենիք օտարերկյա պետությունների տարածքից, հետեւում է Փախստականների ընդունման, բաշխման եւ տեղավորման կենտրոնի տեղեկագրից։
Իրանի իշխանությունները հայտարարել են Kowsar կործանիչների զանգվածային արտադրության ծրագրի գործակման մասին:
«Իրան-ԱՄՆ դիմակայության նոր փուլը Թուրքիայի համար նոր իրավիճակ չէ, նախկինում էլ Թուրքիան հայտնվել է, այսպես ասած՝երկու քարի արանքում, երբ ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջում էր կրճատել Իրանից նավթի գնումը»,- այսօր ՄԱՀՀԻ-ում կազմակերպված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՄԱՀՀԻ ասոցիացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը։
«Պետք է բացառել, որ հայ-իրանական սահմանը կարող է փակվել, քանի որ Իրանը Հայաստանի շնչուղիներից մեկն է, և սահմանի փակումը կարող է մեծ հարված հասցնել Հայաստանի տնտեսությանը և ընդհանրապես հայկական պետականությանը»:
Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները երկրի տնտեսությունն ավելի ինքնաբավ են դարձնում:
«Բոլթոնը բազմիցս հայտարարել է, որ Իրանի հարցը ևս պետք է լուծել ռազմական ճանապարհով, ինչը անհնարին է»,- նշեց նա։
Հայտնի բլոգեր և լուսանկարիչ Իլյա Վառլամովին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան՝ հայտարարելով, որ նրա ներկայությունը երկրում ցանկալի չէ