
Ասադն արհեստական է համարել փախստականների խնդիրը Սիրիայում

Փախստականների խնդիրը Սիրիայում արհեստական է, Արեւմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, խնդիրներ են ստեղծել նրանց վերադառնալու համար: Այդ մասին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է սիրիացի փախստականների վերադարձին նվիրված Միջազգային խորհրդաժողովում: «Սիրիայում փախստականների խնդիրն արհեստական է, քանի որ Սիրիայում դարեր շարունակ բացակայել է զանգվածային ներգաղթի ֆենոմենը»,-ասել է նա:
Ասադի խոսքով՝ «արեւմտյան ռեժիմները՝ ամերիկյան (ռեժիմի) գլխավորությամբ, շարունակում են պայմաններ ստեղծել սիրիացի փախստականների ֆենոմեն եւ նրանց վերադառնալու խնդիրներ առաջացնելու համար»: «Այսօր մենք բախվում ենք դժվարին խնդրի, վերադառնալ ցանկացող միլիոնավոր փախստականներ կան»,-արձանագրել է նա: Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: 2017 թվականի վերջին հայտարարվել է Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության նկատմամբ տարած հաղթանակի մասին: Երկրի առանձին շրջաններում շարունակվում են զինյալներից զտումները: Ներկայում առաջին պլանի վրա Սիրիայի քաղաքական կարգավորումն է, վերականգնումը, ինչպես նաեւ փախստականների վերադարձը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: