Բաժիններ՝

Իզմիրում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող 5 քաղաքացի

Իզմիրի ոստիկանության բաժանմունքի հակաահաբեկչական թիմը, «բրիքեթչի» ծածկագիրը օգտագործող և ավելի վաղ Ադանայում ձերբակալված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ Մահմուդ Օզդենի հետ ենթադրյալ կապեր ունեցող 5 քաղաքացու բերման ենթարկելու գործողություն է սկսել: Գործողության ընթացքում բոլոր կասկածյալները բերման են ենթարկվել: Ոստիկանությունը շարունակում է կազմակերպության անդամների հետախուզման և գործունեության բացահայտման աշխատանքները:

Ահաբեկչական կազմակերպության անդամ Մահմուդ Օզդենը ձերբակալվել է օգոստոսի 31-ին: Նա զբաղված է եղել ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար զինյալների հավաքագրմամբ, ինչպես նաև ծրագրեր է ունեցել նրանց միջոցով առևանգել թուրք քաղաքական գործիչների և նրանց տեղափոխել Սիրիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30