Հաջիևը հանդիպել է ԱՄՆ քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ Ջոն Բասի, պետքարտուղարի առաջին տեղակալ, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով Յուրի Քիմի ու պետքարտուղարի՝ ժողովրդավարության, աշխատանքի և մարդու իրավունքների գծով օգնական Ռոբերտ Գիլքրիստի հետ։
Մայիսի 16-ին Թուրքիայում տեղի է ունեցել այսպես կոչված «Քոբանիի դատավարություն» անվամբ հայտնի դատական պրոցեսի հերթական նիստը: Այդ մասին հայտնում է Hurriyet:
Ավարտվեց Մերձավոր Արևելքի առանցքային գեոտնտեսական միջոցառումը:
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը մայիսի 17-ին ընդունել է Կանադայի արտաքինի գործերի նախարար Մելանի Ջոլիին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Այդ մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել է օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաք: Նրան ուղեկցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կրթության և գիտության նախարարության կողմից Արցախի պետական համալսարանում ընդունելության պլանի հաստատման մասին: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Ադրբեջանը վերաբացում է Իրանում իր դեսպանատունը անցյալ հունվարին տեղի ունեցած «ահաբեկչությունից» հետո։ Այս մասին ասված է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի համապետական ընտրությունները մեկնարկել էին 2023-ի մայիսի 14-ին և ընթացել 2 փուլով, ինչի արդյունքում ԱԶԿ-ն ձայների չնչին առավելությամբ էր հաղթել:
Ադրբեջանը պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Իեն Բորջը, ով օրերս Երևանից մեկնեց Բաքու, Ադրբեջանում ԵԱՀԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին բավականին տհաճ մեկնաբանություններ է լսել այդ երկրի ղեկավարի ու արտգործնախարարի կողմից։
Եթե սահմանազատում է կատարվում, դիրքերը կարևոր չեն, կարևոր է՝ որտեղով է սահմանը անցնում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել․ որում ասվախ է․ Ինչպես տեղյակ եք, երեկ տեղի է ունեցել սահմանազատման, սահմանագծման հարցերով այդ տխրահռչակ հանձնաժողովի հերթական նիստը և, փաստորեն, նիստի արդյունքներով արձանագրում ենք հետևյալը. պաշտոնական հաղորդագրությունից կարող ենք փաստել, որ այս իշխանությունը որևէ կերպ չի շեղվել իր հանցավոր ճանապարհից և գրեթե չի շեղվել այդ ճանապարհի հանգրվան ապրիլի […]
Երեկ և այսօր որպես դիվանագիտական մեծ ձեռքբերում ներկայացված սահմանազատման և սահմանագծման այսպես կոչված գործընթացը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական վերջնագրի անվերապահ կատարում։Չնայած իշխանությունների կողմից թմբկահարվող անհոդաբաշխ արձանագրումներին, արդեն կասկածից վեր է, որայս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ԱԳՆ-ի և Կառավարության ղեկավարի աշխատակազմի՝ երեկ երեկոյան Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման առնչությամբ տարածած հաղորդագրություններն ակնհայտ մոլորեցնում են հանրությանը և խախտում Հայաստանի անվտանգության համակարգը։
Նրա տեղեկացմամբ՝ Ադրբեջանի վերաբերյալ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրափակիչ եզրահանգումներում կան կարևոր շեշտադրումներ հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում էթնիկ և ազգային պատկանելությամբ հայերի նկատմամբ տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ։
«Ադրբեջանի զբոսաշրջության պետական գործակալության և Բելառուսի Հանրապետության սպորտի և զբոսաշրջության նախարարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման գործողությունների 2024–2025 թթ. ծրագիր»:
Այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանն՝ ընդգծելով, որ երեկայն սպասվում է երկու երկրների խորհրդարանների նախագահների հիմնական հանդիպումը :
2024 թվականի հունվարի 5-ի դրությամբ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։
2020թ 44-օրյա նոյեմբերի 9֊ի խայտառակ պայմանագրից հետո, շփման գծի ողջ հատվածի ամենավտանգավոր մասերում տեղակայվել էին նման հենակետեր, որոնց նպատակն էր զսպել ադրբեջանական ագրեսիայի դրսևորումները, ծախսվել էր ավելի քան 2 մլդ ռուսական ռուբլի, չնայած որ փաշինյանը մշտապես խուսանավել էր այս հենակետերին իրավաբանական կարգավիճակ տալ։
Բռնազավթված Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հաղթանակի և անկախության խորհրդանիշ հանդիսացող հուշարձանները։ Այս մասին գրել է Հայքի մշակութային օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը:
Այսպես կոչված, սահմանային ճշգրտումների վերաբերյալ, երեկ ուշ երեկոյան, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված արձանագրությունները շարունակում են խորացնել առկա մտահոգությունները:
Միացյալ ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ) կից գործող «Միգրացիոն կազմակերպության» (IOM) հրապարակած զեկույցի համաձայն՝ ամենաշատ ներգաղթյալներն ապրում են Թուրքիայում:
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին «Արմենպրես»-ի հարցերին: Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև:
2024թ. մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամենայն հավանականությամբ հանրության որոշակի հատվածում դեռևս անտեղյակ են թուրքադրբեջանական միության կողմից Հայաստանին ներկայացվող պահանջներից։
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հարցազրույց է տվել՝ անդրադառնալով հարավկովկասյան զարգացումներին։ ՌԴ փոխարտգործնախարարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև անցած շաբաթ Ղազախստանում տեղի ունեցած հանդիպումը։ Նրա որակմամբ, այդ բանակցությունները համահունչ են ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնություններին։
• Կառավարության ղեկավարը պետք է գործի բացառապես ԱԺ-ում հավանության արժանացած ծրագրով,և որևէ մեկն այդ ծրագրից դուրս որևէ լիազորություն չունի, իսկ եթե այդ ծրագրից դուրս են գործում, ապալեգիտիմացնում են իրենց գործունեությունը։
Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու գերատեսչությունների հետ: այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։