Ես դեռ որոշում չեմ կայացրել Իրանի վերաբերյալ․ ես գոհ չեմ նրանց բանակցելու ձևից․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է Իրանի մասին և անդրադարձել է վերջին բանակցություններին։
«Ես դեռ որոշում չեմ կայացրել Իրանի վերաբերյալ: Ես գոհ չեմ նրանց բանակցելու ձևից: Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ: Հետագա բանակցությունները տեղի կունենան ուրբաթ օրը: Իրանում կարող է լինել կամ չլինել ռեժիմի փոփոխություն»,-նշել է նա:



