Իրանի Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, ավագ գիտաշխատող Սեյեդ Մոհամեդ Քազեմ Սաջադպուրի բնորոշմամբ՝ Հայաստանը շատ կարևոր տեղ է զբաղեցնում Իրանի արտաքին քաղաքականության մեջ, ինչն առաջին հերթին պայմանավորված է կողմերի համընկնող խորքային շահերի առկայությամբ։
12 տարվա դադարից հետո իրականացվել է Դամասկոս- Ստամբուլ չվերթ։ Վերսկսվել է Թուրքիայի և Սիրիայի ավիահաղորդակցությունը։
2018-ից սկսած՝ ամեն առիթով Փաշինյանը մեղքը բարդել է ուրիշների վրա, միայն թե ինքը մեղավոր չլինի։
Իրանի վարչակազմի ներկայացուցիչ Ֆաթիմա Մոհաջերանին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն իրավունք չունի թելադրել, թե Իրանն ինչ պետք է ունենա, և միայն իրանցիներն ունեն իրավունք որոշելու, թե ինչն է անհրաժեշտ իրենց ազգային շահերի համար։ Երեքշաբթի երեկոյան լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Ֆաթիմա Մոհաջերանին։
Հունական «Pentapostagma» թերթը հոդված է հրապարակել՝ այն վերնագրելով «Էրդողանի աշխարհաքաղաքական հաղթանակը»։ Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի կողմից «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինաթափումը Էրդողանի կառավարության խոշոր հաջողությունն է և կարևոր նշանակություն ունի Հունաստան-Թուրքիա քաղաքական հարաբերությունների համար։
ՀՀ զինված ուժերի՝ 2021 թվականի փետրվարի 25-ի հայտարարությունից հետո, որտեղ Գլխավոր շտաբը՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, պահանջել էր Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը որոշել էր, որ ԳՇ պետը պետք է համարվի ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ընդ որում, նա նախարարին չի փոխարինելու: Թեև ՀՀ սահմանադրությամբ Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է:
«Միսս Հայաստան 2025» գեղեցկության մրցույթի թագը նվաճել է ծնունդով Ախալքալաքից 20-ամյա Անուշ Աղաբալյանը: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Փաշազադեն առաջարկել է, որ ԵՀԽ-ն պատվիրակություն ուղարկի տարածաշրջանում իրական իրավիճակին ծանոթանալու համար։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ինդոնեզիայի հետ ստորագրված նոր համաձայնագրի շրջանակում Թուրքիան կարտահանի 48 միավոր «KAAN» բազմաֆունկցիոնալ ռազմական ինքնաթիռ։ Սարքերը կարտադրվեն Թուրքիայում, բայց կօգտագործվեն նաև Ինդոնեզիայի տեղական տեխնոլոգիական կարողությունները։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով մարզում տիրող սահմանային իրավիճակի մասին, ասաց՝ Տավուշում սահմանին կրակոցներ եղել են մոտ 1 ամիս առաջ, հիմնականում Բերդի տարածաշրջանում։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր թեմաների
Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ եթե միջուկային բանակցությունները տապալվեն, և ԱՄՆ-ի հետ հակամարտություն սկսվի, Իրանը կհարվածի տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին։ Այս հայտարարությունն արվել է չորեքշաբթի՝ Իրանի և ԱՄՆ-ի միջուկային բանակցությունների վեցերորդ փուլից մի քանի օր առաջ:
Հունիսի 1-10-ը հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար հատել է վրաց–ռուսական սահմանը և հասել նշանակակետ` Ռուսաստան։ Այդ մասին այսօր ԱԺ-ում «ՀՀ 2024 թ. պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։
Գիշերային ժամերին ադրբեջանական կողմից կրակոցներ լսվում են, սակայն վերջին անգամ պաշտպանության նախարարության կողմից արձանագրված միջադեպից հետո նոր միջադեպ չի գրանցվել։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Ադրբեջանցիների կողմից Սյունիքի մարզի 2 բնակիչներին տանելու լուրն ընդամենը վարկած էր։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը վստահեցնում է՝ կրակոցներով Ադրբեջանին չի հաջողվում սյունեցիների շրջանում խուճապ տարածել։
Ըստ այս պատկերի՝ եթե Իլհամ Ալիևը վաղը որոշի, որ պիտի Բաքվի կենտրոնում այրի Փաշազադեին, ապա դա ոչ միայն կընդունվի Ադրբեջանում մեծ ոգևորությամբ, այլ կբարձրացնի Իլհամ Ալիևի հանրային վարկանիշը շատ ավելի շոշափելի, քան նույնիսկ 2020թ. պատերազմն էր արել՝ քարոզված հաղթանակով և էյֆորիկ տրամադրություններով։
Էրզրումի առևտրի և արդյունաբերական պալատի նախագահ Սաիմ Օզաքալընը համաժողովին ելույթ ունենալիս անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»։
Հունիսի 10-ին Բաքվում տեղի է ունեցել «Անսահման եղբայրություն IV» բազմազգ զորավարժությունների պլանավորման համաժողովը։
«Բայց փաստորեն կան այլ հարցեր, օրինակ՝ Ադրբեջանը պահանջում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այս խումբը չի գործում, բայց Ադրբեջանը սկզբունքային դիրքորոշում ունի, որ Խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ այն պետք է համատեղ լուծարվի։ Հայաստանն էլ առաջարկում է այն լուծարել Խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ մեկտեղ։
Թուրքիայի ազգային ավիափոխադրող «Türk Hava Yolları»-ն (THY) հունիսի 9-ին սահմանել է իր պատմության ամենաբարձր օրական թռիչքների ռեկորդը՝ իրականացնելով 1369 պլանավորված ուղևորափոխադրում։
«Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի հայտարարության համաձայն, Վրաստանի քրեական օրենսգրքում կփոփոխվի «Օտարերկրացու արտաքսումը Վրաստանից և Վրաստան մուտքի արգելքը որոշակի ժամկետով» հոդվածը։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը հանրային-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն է։
Ադրբեջանի պետական քարոզչությունը փորձում է ներկայացնել մեր եկեղեցիներն իբրև ԱՂՎԱՆԱԿԱՆ, ոչ հայկական։ Իսկ ինչո՞ւ է հանկարծակի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ համակարգված վարկաբեկման արշավ սկսվել։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանն է։
Ադրբեջանը և Թուրքիան Նախիջևանում պատրաստվում են լայնամասշտաբ զորավարժությունների: Խոսքը համակարգչային աջակցությամբ «Անխախտ եղբայրություն-2025» հրամատարաշտաբային և մարտական հրաձգությամբ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2025» տակտիկական զորավարժությունների մասին է:
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ Գրիգոր Գրիգորյանի դիտարկմամբ, Հայ Առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության սկսած արշավն ադրբեջանա-թուրքա-իսրայելական ծրագիր է, հատկապես, եթե հաշվի ենք առնում նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանին պատկանող ունեցվածքի նկատմամբ իսրայելական հավակնությունները: Այսինքն, ամեն մեկն իր խնդիրն է սրանով փորձում լուծել:
Մենք հետ չենք կանգնել որևէ բանակցային փաստաթղթից, իրենք են հետ կանգնել։ Փակուղին շատ նորմալ է, բայց ե՞րբ չի եղել փակուղի. սկսած 1994 թվականից, տարբեր ժամանակներում եղել են փակուղիներ, սակայն փակուղին չի նշանակում, որ վերջնականապես ամեն ինչը որոշվեց։ Կներեք, բայց բազմաթիվ անգամ դուրս ենք եկել այդ փակուղուց։
Ադրբեջանական «Էխո Բաքու» տելեգրամյան ալիքն ուշագրավ գրառում է արել՝ ներկայացնելով Հայաստանից Ադրբեջանի անվերջանալի պահանջների հաջորդականությունը՝ ապացուցելով, որ պաշտոնական Բաքուն Երևանի հետ հարաբերություններում խաղաղության չէ, որ ձգտում է։ Ադրբեջանական վերոնշյալ տելեգրամյան ալիքը ներկայացրել, խոստովանել է Ադրբեջանի իշխանության իրական ծրագրերը։
«Սա գրում է «Echo Baku» ալիքի խմբագիրը, նա երբեք ոչ մի դրվագով հանդես չի եկել Ալիևի դեմ, ուղղակի մեկ-մեկ անկեղծանում է ու հստակ ասում, որ Ադրբեջանի պահանջներն անսպառ են, իսկ «խաղաղության պայմանագրից» Փաշինյանը հենց խոսեց, սահմանին կրակելու են։ Ես դրա մասին ժամանակին մանրամասն գրել էի․․․»։