Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել Արցախի հարցով լսումների վերաբերյալ
Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հրապարակային հայտարարություն է տարածել՝ կապված այս շաբաթ Մեծ Բրիտանիայի խորհրդարանական հետաքննության՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) վերաբերյալ լսումների վերաբերյալ:

Այս հայտարարությանն անդրադարձել է Մեծ Բրիտանիայում Հայ դատի հանձնախումբը մեջբերել է հայտարարության մի քանի հատվածներ:
«Իր հայտարարության մեջ դեսպանությունը նշել է, որ «դեսպանությունը չի խոսում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անունից, որը Մեծ Բրիտանիայի սահմանադրական համակարգում իշխանության առանձին և անկախ թև է»։
«Խորհրդարանը գործում է Կառավարությունից անկախ, և նրա լսումները, քննարկումներն ու հետաքննությունները արտացոլում են առանձին պատգամավորների կամ խորհրդարանական հանձնաժողովների դիրքորոշումները, այլ ոչ թե Նորին Մեծություն Թագավոր Չարլզ III-ի կառավարության պաշտոնական քաղաքականությունը»։
«Հարավային Կովկասի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի կառավարության դիրքորոշումը հստակ է և անփոփոխ. մենք ճանաչում ենք Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների շարունակական կարգավորմանը՝ որպես տևական և խաղաղ կարգավորման ուղի»։



