ՀՀ ՏԿԵ փոխնախարարը ՌԴ պատվիրակության հետ քննարկել է երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և շինարարության հետ կապված հարցեր

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարի տեղակալ Դմիտրի Զվերևի գլխավորած պատվիրակությանը;

Ինչպես հայտնում են ՏԿԵ նախարարությունից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի Հանրապետության սահման» և «Երասխ-Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահման» երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և շինարարության հետ կապված հարցերը։

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև ավտոմոբիլային տրանսպորտի և օդային փոխադրումների ոլորտներում համագործակցության ներկա մակարդակին։Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակելու վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս