Իսրայելը «կանխարգելիչ hարձակում» է սկսել Իրանի վրա (թարմացվում է)
Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, փոխանցում է Channel 12-ը, փոխանցում է rbc.ru-ն։
Թեհրանում երեք պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է տեղական Fars գործակալությունը:
Իրանական Tasnim գործակալությունը հաստատում է Թեհրանում տեղի ունեցած պայթյունները և հայտնում Իսրայելի կողմից հարձակման մասին։
10:52
Պայթյուններ են հնչել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում։

10:54
Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ թիրախում է եղել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ Սակայն Reuters-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Խամենեին Թեհրանում չէ. նա տեղափոխվել է անվտանգ վայր։

10:57
ISNA-ն հաղորդում է, որ Թեհրանի արևելքում ևս մեկ պայթյուն է որոտացել։

11:02
Իրանը ևս փակել է օդային տարածքը

11:06
Իսրայելի հարձակումները իրականացվում են Դամասկոսի երկնքից։ Տեղեկացված աղբյուրը ISNA-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարձակումների ծավալներին, հայտարարել է՝ նախնական հարձակումների ինտենսիվությունն ու մասշտաբները, հատկապես որոշ զգայուն կետերում, հանգեցրել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մեծ թվով աշխատակիցների զոհվելուն և վիրավորվելուն, որոնցից շատերը ծառայել են կարևոր օպերատիվ և մասնագիտացված պաշտոններում։
11:08
Աբբաս Ջուման գրում է, որ ԶԼՄ-ները, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնում են՝ գործողությունը ծրագրվել է մի քանի ամիս առաջ, իսկ դրա իրականացման թույլտվությունը տրվել է մի քանի շաբաթ առաջ։ «Եթե սա համապատասխանում է իրականությանը, ապա բանակցությունները կարող էին պարզապես ուշադրությունը շեղելու միջոց լինել»,-նշում է նա։
Ըստ Ջումայի՝ Թեհրանում հաստատված թիրախներն են՝ Իրանի հետախուզության նախարարությունը, Իրանի պաշտպանության նախարարությունը, Գերագույն առաջնորդի գրասենյակը և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը։

11:09
Պայթյունի ձայներ են լսվել նաև Սպահանում, Ղոմում, Լորեստանում, Քերմանշահում, Քարաջում և Թավրիզում․ գրում են իրանական լրատվամիջոցները։
11:10
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հրաժարվել է մեկնաբանել Իրանի դեմ ռազմական գործողությանը ամերիկյան ուժերի հնարավոր ներգրավվածությունը։
11:11
Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող հատուկ ռազմական գործողությունը, ըստ տեղեկությունների, կոչվում է «Հուդայի վահան»։
11:16
Իսրայելական լրատվամիջոցները հղում անելով անվտանգության համակարգի անանուն պաշտոնյայի նշում են, թե Իսրայելը պատրաստվել է քառօրյա ինտենսիվ համատեղ հարվածների: Նա նշել է, թե՝ Թեհրանը այլեւս չի ունենա այն տեսքը, ինչ նախկինում, ըստ ամենայնի նկատի ունենալով, որ հասցվելու են մասշտաբային ավերիչ հարվածներ:

11:17
Flightradar-ի տվյալներով՝ Emirates, Flydubai և Air Arabia ընկերությունների ինքնաթիռները սկսել են լքել Իրանի օդային տարածքը։
11:18

11:19
Իրաքը փակել է իր օդային տարածքը՝ Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների ֆոնին, հաղորդում է INA լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի տրանսպորտի նախարարությանը։
11:20
ԱՄՆ-ն կարծում է, որ Իրանի վրա նոր հարձակումը կլինի ավելի լայնածավալ, քան 2025 թվականի հունիսին իրանական միջուկային օբյեկտներին հասցված հարվածները, հաղորդում է NYT-ը։
11:21
Իսրայելի հիվանդանոցները անցնում են պատրաստվածության ամենաբարձր մակարդակի, դրանք տեղափոխում են պաշտպանված տարածքներ, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։
11:22
ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում իրանական թիրախներին օդից և ծովից, հաղորդում է Reuters-ը։

11:23

11:24
Իրանը պատրաստվում է պատասխան միջոցառումների Թեհրանի վրա հարվածներից հետո: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզը:
11:31
Իրավիճակը Թեհրանում

11:31
Թել Ավիվը թիրախավորել է Իրանի ղեկավարության բոլոր անդամներին:
11:32
Իրանի արևմուտքում գտնվող Իլամ քաղաքում պայթյուն է որոտացել։
11:33
Թրամփը հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկի մասին:

11:36
Ըստ Tasnim գործակալության՝ 7 հրթիռ է արձակվել Իրանի նախագահական պալատի և Գերագույն առաջնորդ Խամենեի համալիրի մոտակայքում։
11:47
Իրանի նախագահ Փեզեշքիանը չի տուժել հարվածներից, հաղորդում է Mehr-ը։
11:48
Օդային տարածքը Մերձավոր Արևելքում այս պահին:

12:01
Սա ձեր միակ հնարավորությունն է, ասել է Թրամփը՝ դիմելով իրանցիներին
«Երբ մենք ավարտենք, վերցրեք կառավարությունը, այն ձերն է լինելու: Սա, հավանաբար, կլինի ձեր միակ հնարավորությունը մի քանի սերունդների համար»,-ասել է Թրամփը։
12:14
Իսրայելի բանակը հայտնել է, որ արձանագրել է Իրանի տարածքից հրթիռների արձակում։
Հաղորդվում է, որ Իսրայելի ուղղությամբ արձակվել է իրանական բալիստիկ հրթիռների առաջին ալիքը։ Արձակվել է 30 հրթիռ։
12:34
Իրանական ISNA-ն հաղորդում է, որ Թեհրանի կառավարական թաղամասը ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակման
12:36
Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանը հրթիռային հարձակման նոր ալիք է սկսել Իսրայելի ուղղությամբ։
12:40
Իրավիճակը Թեհրանում

12:47
Թեհրանի կենտրոնում հրթիռային հարվածի հետևանքով մի քանի բնակարաններ են ավերվել։
12:48
Իրավիճակը Հայֆայում, Իսրայել

12:49
Իրանի ՆԳՆ-ն Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները որակել է որպես ագրեսիա։
12:56
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Իրանի համար կարմիր գծեր չկան, հաղորդում է Al Jazeera-ն։
13:02
Բահրեյնում պայթյուններ են որոտացել
Տեղեկություններ են ստացվում ԱՄԷ-ում գտնվող Ալ-Դհաֆրա ամերիկյան ռազմաբազայում պայթյունների մասին։
13:03
Իրավիճակը Թեհրանում:

13:14
Մերձավորարևելյան աղբյուրները գրում են, որ պայթյուններ են նաև Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազայում։
13:15
Իրանի վրա ԱՄՆ-Իսրայել հարձակումից անցել է ընդամենը մի քանի ժամ, բայց արդեն հարվածներ կան հարակից այլ պետություններում.
📍Եմեն
📍Բահրեյն
📍Իսրայել
📍Արաբական Միացյալ Էմիրություններ
📍Քուվեյթ
📍Կատար
Ցանկը կմեծանա, ցավոք, գրել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
13:24
Աբու Դաբիում պայթյուններ են որոտացել
ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում պայթյուններ են լսվել, ՌԻԱ Նովոստիին պատմել են ականատեսները։



