Իսրայելը փորձում է այս հարվածը ներկայացնել համատեղ իսրայելա-ամերիկյան հարձակում, մինչդեռ ԱՄՆ զորամիավորումներն առայժմ դրան չեն մասնակցում. Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանը գրում է. «Իրանի նկատմամբ իսրայելական ագրեսիան առաջին հայացքից շատ «տարօրինակ» է թվում ՝ հատկապես առայժմ իր ոչ հուժկու բնույթով։
Եթե հաշվի առնենք այն, որ իսրայելական ԶԼՄ-ները փորձում են այս հարվածը ներկայացնել համատեղ իսրայելա-ամերիկյան հարձակում, մինչդեռ ԱՄՆ-ի զորամիավորումներն առայժմ դրան չեն մասնակցում, խնդիրը պարզ է՝ ստանալ իրանական հակահարված, որն անխուսափելի է լինելու, և պատերազմի մեջ ներքաշել Վաշինգտոնին։
Առայժմ տեղեկությունները շատ սահմանափակ են, և իրավիճակը զարգանում է դինամիկ կերպով՝ րոպե առ րոպե»:



