Զելենսկին հնարավոր է համարել ռազմական գործողությունը Իրանի դեմ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կաջակցի Իրանի գործող վարչակարգի դեմ ուղղված ռազմական գործողությանը։ Զելենսկին ընդգծել է, որ գործողությունը պետք է ուղղված լինի բացառապես իշխանության դեմ, քանի որ իրանցիներն իրենք են փոփոխություններ ցանկանում։

Թեև նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններն ավելի նախըտրելի տարբերակ են, սակայն կասկած է հայտնել, որ Թեհրանն անկեղծ է այդ հարցում։
Ըստ նրա՝ Իրանի ներկայիս իշխանությունը բացահայտ ագրեսիվ է այլ երկրների նկատմամբ և մեծ վնասներ է պատճառում։

«Կարծում եմ՝ Իրանում մարդիկ օգնություն են փնտրում՝ փոխելու ներկայիս վարչակարգը, որը բացահայտորեն ցանկանում է հարձակվել այլ երկրների վրա և հսկայական վնաս է հասցնում։ Ես կսատարեի մի գործողության, որն ուղղված կլիներ վարչակարգի, այլ ոչ թե ժողովրդի դեմ։ Դա մեծ տարբերություն է։ Գիտեմ, որ Միացյալ Նահանգները և իրանական վարչակարգը ներկայումս բանակցում են։ Իհարկե, բանակցություններն ավելի լավ են. ես դա կարող եմ ասել, որովհետև մենք պատերազմի մեջ ենք։ Բայց վստահ չեմ, որ ներկայիս վարչակարգն անկեղծորեն կիսում է այդ մոտեցումը»,-ասել է նա։

 

Տեսանյութեր

Լրահոս