Ֆրանսիան և Իտալիան իրենց քաղաքացիներին հորդորել են լքել Իսրայելը և Իրանը. Ստամբուլ-Թեհրան չվերթները չեղարկվել են
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Իսրայել, Երուսաղեմ և Արևմտյան ափ մեկնելուց՝ Իրանում անվտանգության իրավիճակի պատճառով, հաղորդում է France 24-ը։
Միևնույն ժամանակ, Ստամբուլի օդանավակայանից Թեհրան չվերթները չեղարկվել են ուրբաթ երեկոյան։ Չեղարկվել է նաև շաբաթ օրը Թեհրան նախատեսված չորս չվերթ։ Չեղարկվել է Turkish Airlines-ի՝ Իրանի հյուսիսային Թավրիզ քաղաք չվերթը, որը պետք է մեկներ շաբաթ առավոտյան վաղ։
Ինչպես հայտնում է Reuters-ը, Իտալիայի արտաքին գործերի նախարարությունն ուրբաթ իր քաղաքացիներին հորդորել է լքել Իրանը և խորհուրդ է տվել ծայրահեղ զգույշ լինել Մերձավոր Արևելքում։



