Իրաքի զինված ուժերը փետրվարի 3-ին սկսել են Սաուդյան Արաբիայի հետ սահմանի հարակից տարածքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից մաքրելու գործընթացը:
Տարեսկիզբը սովորաբար ամփոփումների շրջան է: Անցած տնտեսական տարին ամփոփեցին նաև Ադրբեջանում: Բոլոր իշխանություններն էլ որոշակի իմաստով իրար նման են:
Գերմանիայի իշխանությունները փախստականի կարգավիճակ են տրամադրել Թուրքիայում հեղաշրջման փորձի ենթադրյալ կազմակերպչին:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փետրվարի 2-ին հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրադրության, ինչպես նաև իրականացվող դիտարկումների արդյունքների մասին:
Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը սիրիական հարցով Սոչիում կայացած ժողովը կարևոր քայլ է համարում, որին նա մասնակցել է որպես Սիրիա-Հայաստան Խորհրդարանական բարեկամանական խմբի նախագահ:
Թեհրանի ոստիկանությունը հասարակական կարգը խախտելու համար ձերբակալել է 29 կանանց, որոնք մասնակցել են հիջաբ կրելու դեմ բողոքի ակցիային:
Կանադայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Սիրիայի Աֆրին շրջանում թուրքական զինված ուժերի գործողությունների առնչությամբ:
Արգենտինայի հայկական Prensa Armenia լրատվական գործակալությունը փորձել է բացահայտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լատինական Ամերիկայի երկրներ նախատեսված այցելությունը չեղարկելու պատճառները:
Թուրքիայում բացահայտվել է հաքերային հանցախումբ, որն զբաղվել է քաղաքացիների անձնական տվյալների գաղտնազերծմամբ և վաճառքով:
Թուրքական զինված ուժերը F-16 կործանիչներով հրթիռակոծել են սիրիական Աֆրինը, ինչի հետևանքով տուժել են նաև իրանցի լրագրողներ:
Ադրբեջանում ավելի քան 1 միլիոն մարդ համարվում է թալասեմիայի կրող: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտնել է թալասեմիայի հանրապետական կենտրոնի տնօրեն Վալեհ Հուսեյնովը:
Առնվազն 104 խաղաղ բնակիչներ են զոհվել, եւս 156 մարդ վերքեր ստացել Աֆրինում Թուրքիայի զինված ուժերի «Ձիթենու ճյուղ» գործողության սկսվելուց ի վեր:
«Թուրքիան մշտապես հայտարարում է, որ դեմ է մի երկրի կողմից մյուսի հանդեպ սահմանված պատժամիջոցներին, և նախկինում էլ հայտարարել է, որ չի միացել Իրանի և ՌԴ-ի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին, թեպետ զիջումների էր գնացել, կրճատել էր Իրանից նավթի ներմուծումը»,- այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց ՄԱՀՀԻ ասոցիացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ Թուրքիան հայտարարում է, թե իր համար ընդունելի տարբերակը միայն ՄԱԿ-ի կողմից սահմանված պատժամիջոցներն են։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ակնկալում է, որ այն քայլերը, որոնց շուրջ համաձայնության են եկել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները և որին ակտիվորեն աջակցում են Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ ներկայացուցիչները, կյանքի կկոչվեն:
ԵԱՀԿ-ում նախագահող Իտալիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում աջակցում է Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը:
Ռուսաստանը կարծում է, որ ԵԱՀԿ-ն կարող է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում իրագործել այն պայմանավորվածությունները, որոնց շուրջ կողմերն ավելի վաղ համաձայնության էին եկել:
Թուրքիայի Հաքքարի նահանգում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները հարձակում են գործել Չուքուրջա շրջանում տեղակայված ռազմաբազայի վրա:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին թուրք-ֆրանսիական հարաբերություններում նոր լարվածության պատճառ է դառնում:
Թբիլիսիի 35-րդ դպրոցի դանակահարված երկու աշակերտները շարունակում են մնալ Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: Այս մասին «Interpressnews.ge»-ին հայտնել է բաժնի ղեկավար Թեա Թավարթքիլաձեն:
Թուրքիայի Քոջաելի նահանգում ձերբակալվել է 82-ամյա մի տղամարդ, ով մեղադրվում է շանը բռնաբարելու մեջ:
Economist Intelligence Unit-ը հունվարի 31-ին հրապարակել է 2017թ-ի ինդեքսը, որում անդրադարձ է կատարվել աշխարհի 165 երկրների ժողովրդավարական վիճակին և ԶԼՄ-ների ազատությանը:
Ռուսաստանը միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների հետ ակտիվորեն հանդես է գալիս ԼՂ շփման գծում լարվածության թուլացման օգտին և ջանքեր է գործադրում ՝ ուղղված հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնմանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Թուրքիայի սիրողական ֆուտբոլի առաջնության 2-րդ դիվիզիոնում հանդես եկող Հարունուսթասփոր ակումբը թուրքական մեկ այլ Քարասու Քուլթուրսփորից գնել է թուրք ֆուտբոլիստ Օմեր Ֆարուք Քըրօղլուին:
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժինեկսն անընդունելի է համարել Թուրքիայում բժիշկների ձերբակալումն այն բանի համար, որ վերջիններս Սիրիայում խաղաղության կոչեր են արել:
Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը փետրվարի 19-20-ը կայցելի Բաքու:
Հունական պարեկային նավը Էգեյան ծովում մոտեցել է Իզմիրի Քարաբուրուն թերակղզու սահմաններին։ Թուրքական «Haberler» լրատվակայքի բնութագրմամբ՝ բյուզանդական դրոշ կրող նավը փորձել է սադրանքի ենթարկել Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերին։
Ստամբուլի բժիշկների միությունը և մի շարք այլ արհմիություններ ու կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել Թուրքիայի բժիշկների միության (TTB) անդամներին, ովքեր ձերբակալվել էին Սիրիայում թուրքական զինուժի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության դեմ հանդես գալու պատճառով:
Standard&Poor’s միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսմամբ` 2019-2021թթ. ադրբեջանական մանաթը շարունակելու է արժեզրկվել:
Սիրիական Աֆրին շրջանում թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության քննադատությամբ հանդես եկած Թուրքիայի 66-ամյա քաղաքացին կալանավորվել է: