Բաժիններ՝

Զախարովան խոսել է տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը հնարավորինս շուտ կազմակերպելու օգտին

Ռուսաստանի Դաշնությունը մշակութային ու պատմական ժառանգության պահպանման հարցը քննարկում է պաշտոնական Բաքվի և Երևանի հետ ավանդական շփումների ժամանակ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք իհարկե հանդես ենք գալիս տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հնարավորինս շուտ կազմակերպման օգտին»,- նշեց նա:

Զախարովան հիշեցրեց, որ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ կար կոչ Հայաստանին և Ադրբեջանին՝ շարունակելու համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ հումանիտար, այդ թվում և պատմական ու մշակութային կոթողների պահպանության հարցերում իրական առաջընթաց գրանցելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28