Ադրբեջանը մտադիր է երկու տարում ավարտել երկաթգծի կառուցումը մինչև Հայաստան. Բայրամով

Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին՝ անհրաժեշտ է լուծել սահմանազատման և սահմանագծման հարցը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոլդովայի ԱԳ նախարար Նիկու Պոպեսկուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ինչպես գրում է haqqin.az-ը, նա ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է անվերապահորեն սկսել Հայաստանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացը։

Բացի այդ, eadaily.com-ի փոխանցմամբ, նույն ասուլիսի ժամանակ Բայրամովն ասել է, որ Հորադիզից դեպի Հայաստանի սահման երկաթուղու կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թվականին։

«Ադրբեջանը դեպի Հայաստանի հետ սահման 110 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը սկսել է դեռ 2021 թվականին։ Ներկայում շինարարական աշխատանքների 27 տոկոսն ավարտված է, կառուցումը նախատեսվում է ավարտել 2023 թվականին։ Սա վկայում է իր աշխատանքի նկատմամբ Ադրբեջանի պատասխանատու մոտեցման մասին։ Իսկ Հայաստանը, բացի հակասական հայտարարություններից, ոչինչ չի անում»,- ասել է Բայրամովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28