Բաժիններ՝

Վրաստանի արտաքին գերատեսչությունը նոր ղեկավար ունի

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը նոր ղեկավար ունի: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բրիֆինգի ժամանակ հայտնել է, որ նոր նախարար է նշանակվել 41-ամյա Իլյա Դարչիաշվիլին, որը 2021 թվականից զբաղեցնում էր կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Դրանից առաջ էլ եղել է Լեհաստանում Վրաստանի դեսպանը:

Վարչապետ Ղարիբաշվիլին հայտնել է, որ արդեն նախկին նախարար Դավիթ Զալկալիանին իր գործունեությունը կշարունակի ԱՄՆ-ում` դեսպանի կարգավիճակով: Զալկալիանին ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930