Բաժիններ՝

Բաքուն հայտնում է՝ Ղարաբաղյան պատերազմում անհայտ կորած համարվող 100 մարդու աճյուն հանձնվել է Ադրբեջանին

Ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորած համարվող 100 մարդու աճյուն հանձնվել է Ադրբեջանին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Իսմայիլ Ախունդովը, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:

Նա նշել է, որ մոտ 60 հոգու մնացորդները հայտնաբերվել են ադրբեջանցի զինվորականների և այլոց կողմից և փոխանցվել դատաբժշկական փորձաքննության:

«Վերցվել են ԴՆԹ-ի նմուշներ: Մեր վերջին գործողությունը տեղի է ունեցել Փարուխի բարձունքում: Բայց մենք կարծում ենք, որ սա վերջը չէ: Հետևաբար, մենք կվերադառնանք այնտեղ և կշարունակենք արտաշիրիմման աշխատանքները: Մնացորդներ են հայտնաբերվել նաև Ֆիզուլիի շրջանում։ Ֆուզուլիում ականների պատճառով դեռ չենք կարող արտաշիրիմումներ իրականացնել։ Տարածքները ականազերծվելուց հետո այդ գործը կանենք նաև այնտեղ»,- ասել է Ախունդովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս