Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը լքել է Ադրբեջանը: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Փոխելուց հետո էլ արձանը տեղում երկար չի մնացել, այն հեռացրել են սեպտեմբերի 13-ի առավոտյան, իսկ տեղում տեղադրել են ցուցանակ՝ վրան գրված. «Հուլիսի 15-ը չենք մոռացել, չենք մոռանա»: Ինչպես նշվում է, հեռացվել է միայն Էրդողանի արձանը, իսկ տանկը դեռ տեղում է:
Կան նաև մի քանի բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաներ, որոնք օգտվել են այդ ֆոնդերից: Մի ադրբեջանական ընկերություն՝ Baktelekom MMC, ավելի քան 1.4 միլիարդ դոլար է փոխանցել օֆշորային բանկային հաշիվներին:
Հայաստանի և Վրաստանի համար, ըստ պատգամավորի, շարունակում են ակտիվ քննարկման առարկա մնալ տարանցիկ փոխադրումները, ինչպես նաև Լարսին այլընտրանքային ճանապարհի փնտրտուքները:
Վ. Սարգսյանի խոսքով՝ որևէ արտառոց բան այստեղ չկա: Նա կարծում է՝ այս աղմուկի ծավալի պատճառներից մեկը եղել է նաև ՊՆ-ի արագ չարձագանքելը լուրին: Նա ասաց, որ իրենց մամուլի քարտուղարը լիարժեք չի պատասխանել հարցին, որի համար ինքը նրան արել է դիտողություն:
«Թե ինչպե՞ս է հաջողվում Բաքվի, Ադրբեջանի իշխանություններին այդ կարգի վարչական նամակներ կորզել, ավելի լավ երևի կիմանան և կպատասխանեն քաղբանտարկյալները Ադրբեջանում և նրանք, ովքեր հետապնդումներից փախչելով՝ գտնվում են այսօր արտասահմանում»:
Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավորներ Շենալ Սարըհանն ու Ջանդան Յուջեերը բանտում այցելել են Ստամբուլում ձերբակալված, ապա կալանավորված մի խումբ իրավապաշտպանների: Նրանց շարքում են միջազգային հեղինակավոր Amnesty International կազմակերպության Թուրքիայի ներկայացուցիչն ու այլ գործիչներ:
Ա.Հովհաննիսյանը հիշեցրեց, որ կոռուպցիոն հայտարարությունների հիման վրա գործունեություն ծավալող, հետաքննող մարմինն այլևս սկսել է իր գործունեությունը, պատվիրակները ներկայացրել են փաստաթղթերը, արդյունքներն առաջիկայում կտեսնենք. «Բայց այս մարմինն արդեն բյուրոյում գաղտնի ռեժիմով հաստատել է նաև իր գործունեության կանոնները»:
Թբիլիսիում սեպտեմբերի 13-14-ին տեղի կունենա Տեղական տնտեսական զարգացման միջազգային համաժողովը (International Local Economic Development Forum):
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Իսրայելի ԶՈւ հրամանատարական և ղեկավարման կենտրոն:
Անհայտ անձը Թբիլիսիի Ծերեթելիի պողոտայում հարձակվել է «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա, բայց չհաջողված կողոպուտից հետո ինքնասպան է եղել:
«Պայմանագիրը կնքվել է մեր գործընկերների հետ, իսկ մնացածը արդեն ընթացքային փուլում է»,- պարզաբանել է Էրդողանը:
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիյում սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի քաղաքացի է սպանվել:
Ադրբեջանի դատախազությունը շարունակում է քննել ընթացիկ տարվա մայիսին Ադրբեջանում «Հայաստանի համար լրտեսություն իրականացնելու» կասկածանքով ձերբակալված խմբի գործով քննությունը:
Իրաքի խորհրդարանը դեմ է քվեարկել անկախության հանրաքվեին, որն ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանությունները պլանավորում են անցկացնել սեպտեմբերի վերջին:
Կարծում եմ՝ սա ադրբեջանական հերթական սադրանքն է, հերթական տեղեկատվական ահաբեկչությունը:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը այց կկատարի Ռուսաստան՝ Սոչի:
Առնվազն 11 ուղեւոր է զոհվել Իրանի Աբալի քաղաքում ավտոբուսի շրջվելու հետեւանքով, տուժել է 28 մարդ:
Ադրբեջանում գործող թերևս վերջին անկախ լրատվականը հանդիսացող «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը, ով կարճատև կալանքից հետո ազատ է արձակվել, իր ձերբակալությունը անօրինական ճանաչելու պահանջով դիմել է Բաքվի վճռաբեկ դատարան:
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը և խոսքի և մտքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դևիդ Քեյնը վերահաստատել են Թուրքիայում մեդիայի և խոսքի ազատությունը վերականգնելու հրատապությունը:
«Շատ ցավալի է, որ խնդիրն այս աստիճանին հասավ ոչ թե՝ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պատճառով, այլ՝ զուտ եվրոպական ժողովրդավարական արժեքները խախտելու քաղաքականության պատճառով։ Այսինքն՝ մենք տեսանք, որ Արևմուտքի համար հիմնական առաջնահերթությունը ոչ թե անվտանգությունն է և խաղաղությունը տարածաշրջանում, այլ իրենց քաղաքական մոդելի գործունեությունը տարբեր երկրներում»։
Թուրքմենստանի հատուկ ծառայությունները օգոստոսի 28-ին Թուրքմենբաշի քաղաքի նավահանգստում ահաբեկչություն են կանխել:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Թուրքիայում Վրաստանի 51-ամյա քաղաքացուհի Աննա Սաֆարյանի սպանության վերաբերյալ տեղեկատվությունը:
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեսքանդր Լապշինի մայրը պատրաստվում է մեկնել Բաքու, այդ իսկ պատճառով էլ հետաձգվում է բլոգերի տեղափոխումն Իսրայել:
ԱՄՆ սենատոր Ռիչարդ Դուրբինը, խոսելով Ադրբեջանում գործող վերջին անկախ լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևեի ազատ արձակման վերաբերյալ, հույս է հայտնել, որ նրա վրայից ամբողջությամբ կհանվեն մեղադրանքները:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստացած ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը կալանքից ազատ է արձակվել:
Թուրքիան արդեն կանխավճար է մուծել Ռուսաստանին C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման համար:
Թուրքիայի 21 նահանգում գյուլենականների դեմ իրականացվող գործողությունների շրջանակում ազգային հետախուզական ծառայության 45 նախկին աշխատակցի ձերբակալելու մասին որոշում է ընդունվել:
Գերմանիայի ՆԳՆ-ի տվյալների համաձայն՝ ավելացել է նաև ընդհանուր առմամբ Գերմանիայից ապաստան խնդրող թուրքերի թիվը: Այսպես, 2017թ. հուլիսին Թուրքիայից ստացվել է ապաստանի 620 դիմում, հունիսին՝ 433, մայիսին՝ 498: Հուլիսին բավարարվել է այդ դիմումների 22 տոկոսը այն դեպքում, երբ մայիսին դրական պատասխան էր տրվել դիմողների միայն 8.7 տոկոսին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին: