Իրաքի զինվորականները Սիրիայի սահմանի մոտ՝ արևմտյան Անբար նահանգում, շրջանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից մաքրելու նպատակով լայնամասշտաբ գործողություն են սկսել
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Թմրանյութերի դեմ պայքարի դեպարտամենտը ձերբակալել է թմրանյութերի վաճառքով զբաղվող միանգամից 11 անձի:
Դեր Զոր քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների խումբը հանձնվել է սիրիական բանակին:
Ամոթ է խոստովանել, բայց մինչեւ ազերյան բանտում հայտնվելը ես անկեղծորեն կարծում էի, թե ղարաբաղյան հակամարտությունը շատ վիճելի է ու պետք է լուծվի Ադրբեջանի ազգային սահմանների հանդեպ հարգանքով։
Ադրբեջանի առևտրաշրջանառության և արտահանման ծավալները 2017 թ. 8 ամսում զգալի անկում են ապրել:
Ադրբեջանի «Ազգային խորհուրդ» միավորումը զանգվածային հանրահավաք է կազմակերպում:
Ստամբուլի Բեյօղլու շրջանում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցուց գողություն է կատարվել:
Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը՝ որպես Սիրիայում հրադադարի Երաշխավորներ, հայտարարել են այդ երկրում ապաէսկալացման չորս գոտիների ստեղծման մասին:
Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստանալու հետո ուղիղ չվերթով տեղափոխվել էր Թել Ավիվ, հերքել է լուրերն այն մասին, թե բանտում ինքնասպանության փորձ է ձեռնարկել:
Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքյանը սեպտեմբերի 14-ին այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան և հանդիպել պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հետ:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի փաստաբանը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում ձերբակալվել է:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ռեքս Թիլերսոնը քննարկել են Սիրիայի ապաէսկալացման գոտիների շուրջ երկու երկրների փոխգործակցության հեռանկարները:
Պաշտոնական Անկարան մեղադրել է Եվրամիության անդամ երկրներին կառույցին անդամակցելու հարցում Թուրքիային խաբելու մեջ:
Պայթյունի հետևանքով մեր բանակի 8 զինծառայող նահատակվել է, ևս 6-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Վիրավոր զինվորները անմիջապես տեղափոխվել են հոսպիտալ։ Պայթունը լսվել է նաև մերձակայքի բնակավայրերում։
Այսօր մեծ Հայը՝ Հրանտ Դինքը կդառնար 63 տարեկան: Իր կարճ, բայց բազմաբովանդակ կյանքի ընթացքում նա պայքարեց հանուն Թուրքիայում Հայկական հարցի նկատմամբ առկա կարծրատիպերը կոտրելու, սեփական կյանքով վճարեց Թուրքիան առավել ժողովրդավար և անկեղծ տեսնելու երազանքի համար:
«Տղա՞ եք բերում» Հայաստանից սաքրեբուլոյի ընտրությունների շեմին` Ջավախքի մասով։ «Ոչ, նման հարց այցի օրակարգում չկա»,- հավատացրեց մեր զրուցակիցը: Բաբլոյանի այցը կառանձնանա եւս մեկ շտրիխով. մինչ այժմ Թբիլիսիում չկա հուշատախտակ, որն արձանագրում է, որ 1918թ. մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը. հիշեցնենք, որ Հայաստանի առաջին կառավարությունն այդ օրերին գտնվում էր Թբիլիսիում:
Մեծ հաշվով Եվրոպայում երբեք էլ չեն ասել, որ Ադրբեջանը ժողովրդավար պետություն է, եւ Ադրբեջանը հենց փողի միջոցով է փորձում իր շահերն առաջ տանել:
Ներկայումս ազատազրկված Այսել Թուղլուքը մոր հուղարկավորությանը մասնակցելու նպատակով հատուկ թույլտվությամբ դուրս է եկել Քոջաելիի փակ ռեժիմի բանտից: Հանգուցյալին հողին հանձնելու նպատակով սգո թափորը շարժվել է Անկարայի Ինջեքի գերեզմանատուն:
Մինչ քաղաքական բեմահարթակում ակտիվորեն քննարկվում է Եվրասիական տնտեսական միությանը մեր հանրապետության անդամակցությունը դադարեցնելու «Ելք» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը, փորձագիտական որոշ շրջանակներ զգուշացնում են, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու դեպքում «սուրբ տեղը դատարկ չի մնա», և մեր հարևանները` Թուրքիան և Ադրբեջանը, կշտապեն մտնել այդ միություն:
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարները հայտարարել են սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու մասին:
Պատգամավորն ընդգծել է, որ դեմ է Թուրքիայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները ամբողջովին դադարեցնելուն: Այդուհանդերձ Օզդեմիրը շեշտել է. «Էրդողանին թիրախավորող տնտեսական միջոցները կարող են ազդեցիկ լինել: Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ Եվրամիության անդամ լինել չի կարող»:
ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան ժամանել է Աստանա՝ սիրիական զինված ընդդիմության պատվիրակության հետ բանակցելու սիրիական կարգավորման շուրջ քննարկումների վեցերորդ փուլի շրջանակներում:
Իրաքի խորհրդարանը սեպտեմբերի 14-ին քվեարկել է Քիրկուկ քաղաքի նահանգապետի պաշտոնաթողության օգտին, որը պաշտապանում է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը:
Սիրիական բանակի առաջապահ ջոկատները հսկողության տակ են վերցրել Դեյր Զորի ավիաբազայից հարավ-արեւելք ընկած Քարում լեռնաշղթայի ռազմավարական կարեւոր բարձունքները:
Ադրբեջանում Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության կենտրոնը կազմակերպել է «Մեհման Ալիևի ազատ արձակումը և Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրները» թեմայով հանրային լսումներ:
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրվելուց հետո կարծես նոր թափ ստացած պատրիարքական ընտրության գործընթացը կրկին հայտնվել է փակուղում: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս չեն պատասխանել ընտրությունների անցկացման վերաբերյալ պատրիարքարանի կողմից ուղարկված պաշտոնական գրությանը:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդն առաջարկել է Ադրբեջանին հանել Եվրոպական խորհրդից:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում ունեցած հանդիպումը դրական է գնահատել:
Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 5 դեպքերից և ոչ մեկի մասին չեն հայտնել: Բաց աղբյուրներից չի հաջողվել պարզել նաև մահացածներից մեկի անունը:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Սիբել Յիղիթալփը Դիարբեքիրում իր իսկ տան առջև ձերբակալվել է: