Վրաստանն անվտանգ երկիր են ճանաչել գործարար զբոսաշրջության համար
Boardroom միջազգային առցանց հարթակը ընդարձակ հոդված է հրապարակել Վրաստանում գործարար զբոսաշրջության հնարավորությունների մասին. տեղեկատվությունը տարածում է Զբոսաշրջության ազգային վարչակազմը։
Հոդվածը պատրաստվել է Վրաստանի Կոնգրեսների բյուրոյի եւ Զբոսաշրջության ազգային վարչակազմի ցուցահանդեսների ու Boardroom-ի համագործակցությամբ: Հոդվածում ընթերցողներին տեղեկացնում են Վրաստանում գտնվող հյուրանոցների եւ ցուցահանդեսային հարթակների մասին, որտեղ կարելի է անցկացնել ընդգրկուն խորհրդաժողովներ, հանդիպումներ եւ համաժողովներ, ինչպես նաեւ ժողովրդականություն վայելող ուղղությունների, ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների մասին: «Վրաստանը համարվում է Եվրոպայի ամենաանվտանգ երկիրը եւ աշխարհում անվտանգության մակարդակով զբաղեցնում է վեցերորդ տեղը: Ամեն տարի երկրում անցկացվում են 17 միջազգային ընկերակցությունների միջոցառումներ, որտեղ այցելում են միջին հաշվով 400-500 պատվիրակներ»,-ասվում է հոդվածում:
Որպես օրինակ բերվում է Տուրիստական ուղեվարների ընկերակցությունների 18-րդ միջազգային կոնգրեսը, որը Թբիլիսում անցկացվել է 2019 թվականին: Միջոցառմանը մասնակցել են աշխարհի 70 երկրների ժամանած 300 էքսկուրսավորներ եւ պատվիրակներ: «Թբիլիսին համարվում է երկրի կոնգրեսային միջոցառումների կենտրոնը, բայց մյուս քաղաքները նույնպես սկսում են տեղեր ազատել խորհրդաժողովներ անցկացնելու համար, օրինակ՝ 2023 թվականին Բաթումը կընդունի World Travel Awards-ը»,-ասվում է հոդվածում: Ինչպես նշում է հեղինակը, Բաթումում արդեն անցկացվել է Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջազգային խորհրդաժողով եւ պատրաստվում են բացել եւս վեց նոր հյուրանոցներ: Boardroom-ը միջազգային հանդես է խորհրդաժողովների եւ առցանց հարթակների համար, միավորում է ավելի քան 100 հազար ընկերակցությունների, կոնֆերանս-բյուրոների, միջոցառումների կազմակերպիչների եւ ճյուղի ներկայացուցիչների, հաղորդել է Sputnik-ը: