Ռուսաստանը և Իրանը կարող են նավթագազային սարքավորման գործարան հիմնել

Իրանի եւ ՌԴ-ի ընկերությունները կարող են նավթագազային ոլորտի համար սարքավորումների արտադրության համատեղ գործարան հիմնել եւ հետագայում արտահանել դրա արտադրանքը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

«Մենք կարող ենք ռուսաստանյան ընկերությունների ներուժն ու հնարավորություններն օգտագործել արդյունահանման, նավթի հանքավայրերի յուրացման, սարքավորումների պատրաստման եւ տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում: Բացի այդ, երկու երկրների ընկերությունները, համատեղ գործարան հիմնելով Իրանում եւ արտադրելով ավելի շատ, քան այս երկրում օգտագործվող սարքավորումն է, կարող են իրականացնել դրա արտահանումը»,-ասել է դեսպանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031