Երիտասարդությունը կազմում է Թուրքիայի բնակչության 15.3 տոկոսը
Թուրքիայի վիճակագրական ծառայության (TÜİK) տվյալներով՝ երիտասարդությունը կազմում է Թուրքիայի ընդհանուր բնակչության 15.3 տոկոսը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Երիտասարդ տարիքային խմբում են դասակարգվում 15-24 տարեկան քաղաքացիները: 2021 թվականի դրությամբ Թուրքիայում ապրում է 12 մլն 971.289 երիտասարդ: Նրանց 51.3 տոկոսն արական սեռի են, 48.7 տոկոսը` իգական:
Երիտասարդ բնակչության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Թուրքիայի սահմանամերձ Հաքքարի նահանգում (22,8%): Այնուհետև նշյալ ցուցանիշով հաջորդում են Շըրնաք (22.1%) և Սիիրթ (21.8%) նահանգները:
Երիտասարդ բնակչության ցուցանիշով ամենից ցածր արդյունքներ են գրանցել Թուրքիայի Մուղլա, Դերսիմ և Բալըքեսիր քաղաքները (12.3%, 12.7 %):
Կանխատեսվում է, որ երիտասարդ բնակչության մասնաբաժինը ընդհանուր բնակչության մեջ 2025 թ. կնվազի մինչև 14 %։ Իսկ 2030, 2040, 2060 և 2080 թվականներին այդ տեսակարար կշիռը կնվազի համապատասխանաբար 14, 13.4, 11.8 և 11.1 տոկոսներով։