Թուրք վարձկաններն Ուկրաինայում. «գորշ գայլերը» կխժռեն Զելենսկիին, իսկ հետո՝ Էրդողանի՞ն. vpoanalytics
Ռուս զինվորական լրագրող Սեմյոն Պեգովը, հղում անելով իր ուկրաինական աղբյուրներին, հայտնում է, որ «գորշ գայլեր» ծայրահեղական պանթյուրքիստական խմբավորման երեք հազար զինյալներ Ուկրաինա են տեղափոխվել Լեհաստանի տարածքով: Ուկրաինայի տարածքում մարտական գործողություններին թուրք ծայրահեղ աջ ազգայնականների մասնակցությունը հաստատվում է նաև ռադիոյով։ Թուրքական զինյալներով ավտոշարասյուները ծանր տեխնիկայի և հրետանու ուղեկցությամբ անցնում էին Լեհաստանի կողմից Ժմերինկայով։ «Գորշ գայլերի» երեք ստորաբաժանումներ՝ յուրաքանչյուրում հազարական մարդ, տեղափոխվել են Խարկովի և Օդեսա-Նիկոլաևսկի ուղղություններով։ Երեք հազարի գնահատականի հետ համաձայն է նաև Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Վիտալի Զախարչենկոն, որը նշում է, որ գրոհայինները «լավ են պատրաստված ԱԹՍ-ի հետ աշխատելու համար, և Ռուսաստանը պետք է անհանգստանա այդ հանգամանքով»:
Ռազմական-քաղաքական խնդիրների մեջ մասնագիտացած Telegram-genshtab ալիքը գրում է․ «Ռադիկալ թուրք ազգայնականները հանդես են եկել Ուկրաինայի տարածքում «պրոքսի» դերում՝ նշանավորելով Անկարայի ուղղակի մասնակցությունն ուկրաինական հակամարտությանը։Դա նշանակում է՝ առանձին «թուրքական» սցենարի ներառում Ուկրաինայում ռազմական գործողության մեջ։ Ռուբեժնեյե գյուղի մոտ գտնվող մայրուղու վրա խաղաղ բնակչության կոտորած (կամ մահապատիժ) … մեկ չափազանց կարևոր ասպեկտ. Ոչ հեռու գտնվող գյուղերի խաղաղ բնակիչները, որոնք տեսել են ավտոմեքենաների գնդակահարությունը, նկատել են ուկրաինացի զինվորականների շրջանում օտարերկրյա վարձկանների: Եվ դա ոչ թե PR-վող եվրոպացիներ էին, այլ թուրքեր, ռազմականացված ազգայնական ջոկատների ներկայացուցիչներ։ Թուրք ազգայնականներին իրենց պատկանելությունը չեն թաքցրել՝ ցուցադրելով ճանաչելի սիմվոլիկան…»։
«Գորշ գայլերը» մշտապես փոխում են մարտավարությունը, ինչպես սիրիացի գրոհայինները, վկայակոչում է փորձագետներին life.ru-ն։ Հավանաբար, հենց այդ ստորաբաժանումներն են ուղղվելու ամենախնդրահարույց հատվածներին, որտեղ ուկրաինական զինված կազմավորումները լուրջ պարտություն են կրում: Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ռուսական բանակի և նրա դաշնակիցների դեմ ռազմական գործողություններ վարելու փորձ ունեցող թուրք ազգայնականների բարձր մարտունակությունը՝ կարելի է ենթադրել, որ դրանք կօգտագործվեն Խարկովի և Նիկոլաևի մերձակայքում հնարավոր հակահարվածների համար: Հիշեցնենք, որ հենց այդ արմատական խմբավորումը ժամանակին ստանձնել է Սիրիայում ռուս օդաչու Օլեգ Պեշկովի գնդակահարության պատասխանատվությունը:
«Գորշ գայլերի» պատմությունը սկիզբ է առնում թուրանական պանթյուրքական ուլտրաաջ շարժումից, 1960-ականների վերջից, որը հայտնի է՝ որպես «Իդեալիստներ», իսկ այսօր գրեթե համատարած է առավելապես իր ոչ պաշտոնական անվանմամբ՝ «Բոզքուրտ» կամ «Գորշ գայլեր»։ Ազգայնական շարժում կուսակցությունը, որի մարտական թևը դե ֆակտո «Գորշ գայլերն» են, Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության ամենամոտ քաղաքական դաշնակիցն է։ Իսկ ինքը՝ Թուրքիայի նախագահը, ԱՇԿ-ի ներկայիս ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ չի ամաչում լուսանկարվել «Մեծ Թուրանի» քարտեզի ֆոնին՝ Եվրոպայից մինչև Խաղաղ օվկիանոս սահմաններում։ Մենք արդեն գրել ենք, որ հենց Էրդողանն է կարող Եվրոպայում աճող համակարգային ճգնաժամի պայմաններում դառնալ եվրոպական մայրցամաքում իշխանության համար պայքարի ազդեցիկ մասնակիցն արդեն մոտ ապագայում. «Թուրքիան այսօր եվրոպական մայրցամաքում ունի հնարավորություններ, որոնք բարենպաստ պայմաններում թույլ են տալիս տեղական մահմեդական համայնքների նկատմամբ իշխանությունը հին աշխարհում գլոբալ գերիշխանության վերածել»:
Հաշվի առնելով Ակ-Սարայում նախագահական նստավայրի այժմյան տիրոջ թուրանիստական և պանթյուրքիստական նկրտումները՝ կարելի է վստահաբար ենթադրել, որ եթե նրան պատմական հնարավորություն տրվի, ապա նրան հետ պահել Եվրոպայի բռնազավթմանը մասնակցելուց կամ այն քաոսային «գուլյայ-դաշտ» դարձնելուց ի վիճակի չեն լինի ոչ ԱՄՆ-ի սպառնալիքներն ու պատժամիջոցները, ոչ էլ ՆԱՏՕ-ի՝ Թուրքիայի անդամի կարգավիճակը։
«Գուլյայ-դաշտ» հավաքական տերմինը, ինչպես նաև ներկայիս Զապորոժիեի մարզի բնակավայրի անվանումը, ուկրաինական ծագում ունեն: Այսպես էր կոչվում Ուկրաինայում անարխիստական Հանրապետությունը, որը ստեղծվել է լեգենդար ատաման Նեստոր Մախնոյի կողմից։ Դա մի տեսակ պետություն էր պետության մեջ։ Մախնոյի պարտիզանական բանակը որոշ ժամանակ անպարտելի էր մնում նույնիսկ գերազանցող հակառակորդի դեմ մարտերում։ Իրենց հաջողությունների գագաթնակետին մախնովցիները գրավել են Եկատերինոսլավը, և նրանց ջախջախել, ի վերջո, հաջողվել է միայն նրանց տասնապատիկ գերազանցող Կարմիր բանակի ուժերին:
«Ղրիմի նկատմամբ Թուրքիայի հավակնությունները վաղուց հայտնի են, և, հավանաբար, դրանք կընդլայնվեն Ուկրաինայի ողջ հարավի նկատմամբ,- շարունակում է genshab-ը։ -Կիևի հետ մրցակցության առարկա է դառնում նաև Ղրիմի թաթարների ակտիվը, որը ներառում է նաև ռազմական ջոկատները: Ավելի վաղ նրանք տեղավորվում էին ուկրաինացի արմատականների «Ինտերնացիոնալի» մեջ, այժմ, հավանաբար, կգնան թուրքական «տանիքի տակ… Հավանաբար, Թուրքիան պետք է դառնա ուժ, որը կսահմանափակի Ուկրաինայի ինքնիշխանությունը երկրի հարավում՝ Մեծ Բրիտանիայի ռազմավարական շահերի գոտի հանդիսացող տարածքում»։ Եվրոպայի քաոսացման դեպքում, իսկ այդ սցենարը մտնում է անդրօվկիանոսյան պլանավորողների առաջադրանքների մեջ, թուրքամետ մուսուլմանական (մասնավորապես՝ ղրիմա-թաթարական) անկլավները կդառնան մախնովյան «Գուլյայ-պոլե»-ի պատկերով և նմանությամբ ինքնակառավարվող տարածքային միավորների բյուրեղացման կենտրոններ, իսկ հետո նաև նրանց միավորումը միասնական «եվրոպական խալիֆայության» մեջ։ Ի դեպ, այնտեղ իշխելու է ոչ թե Էրդողանը, այլ իշխանության եկած «Գորշ գայլերի» ռազմական առաջնորդները։ Սա է բոլոր հեղափոխությունների և հեղաշրջումների տրամաբանությունը։ Իսկ արմատական պանթյուրքիստների դեպքում դա կդառնա նեոօսմանների «մեծ երազանքի ձախողում», որոնք երազում էին Սուլեյման Հոյակապի ժամանակների վերադարձի մասին։
Բայց ինչ կլինի այդ դեպքում, այժմ արդեն հաստատ՝ նախկին Ուկրաինայի հետ։ Կարելի է ենթադրել, որ, ինչպես և XVII դարում, նրա տարածքները կդառնան Ռուսաստանի, Ռիչ Պոսպոլիտայի ժառանգների և «նոր օսմանների» կատաղի մրցակցության թատերաբեմ, որոնց արբանյակը հին ժամանակներում եղել է Ղրիմի խանությունը։ Իհարկե, ներկա դիմակայությունը ծավալվելու է 21-րդ դարի պրոքսի-պատերազմի իրողություններում՝ անգլո-սաքսոնական ստրատեգների զգայուն հսկողության ներքո։
Այսպես, կարելի է ենթադրել, որ վերոնշյալ մի քանի հազար «գորշ գայլեր» կդառնան այն միջուկը, որի շուրջ կհամախմբվեն բոլոր «սորտերի» մարտունակ գրոհայինները։ Եթե վարձկանները, որոնք Ուկրաինա են ժամանել հանուն վաստակի, արդեն սկսում են հեռանալ ռազմական գործողությունների թատերաբեմից՝ չցանկանալով մեռնել ռուսական հրթիռների հարվածների տակ, ապա ֆանատիկոսները՝ Ռուսաստանում արգելված «Ազովան» ու «Գորշ գայլերը» կպայքարեն մինչև վերջ։
Ռուսաստանի Դաշնության միութենական զորքերի և ԼԺԴ-ի կողմից ազատագրված տարածքների ընդլայնման հետ մեկտեղ՝ պան Զելենսկու իշխանությունը թուլանալու է, մինչդեռ գրոհայինների ղեկավարների իրական վերահսկողությունը նրանց վերահսկողության տակ գտնվող անկլավների նկատմամբ, ընդհակառակը, մեծանալու է։ Եվ չի կարելի բացառել, որ վաղ թե ուշ կգա մի պահ, երբ զինված ուժերի և ազգային փոքրամասնությունների հրամանատարությունն այս կամ այն կերպ կընկնի ահաբեկիչների առաջնորդներից որևէ մեկի կամ նրանց որևէ խմբի վերահսկողության տակ։ Փորձը մշակվել է սիրիական Իդլիբում, և՝ ոչ միայն։ Եվ շատ հավանական է, որ այդ արշավում ոչ պակաս կարևոր տեղ կգտնվի ինչ-որ պայմանական «ալ-Ջուլիանի», որը կոչված է նոր ֆյուրերին ապահովել Էրդողանի և Արևմուտքի լիակատար աջակցությունը։
Ուկրաինայի հետ տեղի կունենա նույնը, ինչ տեղի ունեցավ Վեյմարյան Հանրապետության հետ, որի տարեց Ռեյխսպրեզիդենտ Գինդենբուրգը հանձնեց Հիտլերին: Դա կարող է տեղի ունենալ նաև շարունակվող ռուսական ռազմական հատուկ գործողության ֆոնին՝ իբր մոբիլիզացիայի և «թշնամու նկատմամբ հաղթանակի» նպատակով։
Եվ այսպես, Եվրոպայում ուժի մեջ է մտնում 21-րդ դարի «ցանցային» թուրքական խալիֆայությունը։ Ուկրաինայում հնարավոր է ուժի իրական հոսք, որը տեղի է ունենում դեպի թուրքամետ արմատականներ, որոնք չեն ամաչում իրենց նպատակներին հասնելու միջոցներից։ Իսկ Զելենսկին կհանգստանա ինչ-որ տեղ Մեծ Բրիտանիայում, որի կառավարությունը խնամքով նրան կտրամադրի բրիտանական քաղաքացիություն։
Բայց նման սցենարի իրականացման դեպքում Էրդողանն էլ դգժոհ կմնա։ Նույնիսկ նրա լավագույն ընկերն ու համակարգողը՝ բրիտանական հետախուզության ՄԻ-6 ղեկավար Ռիչարդ Մուրը, հազիվ թե փրկի նախագահին անհարկի դարձած բացարձակ իշխանության ձգտող «բոզքուրտի» գրոհայիններից։ Եվ այս անգամ ռուսական հատուկջոկատայինները չեն փրկի «սուլթանին»…
Իհարկե, այդ կառուցվածքները կարող են թվալ ինչ-որ մեկին չափազանց ֆանտաստիկ, սակայն իրադարձությունների հենց նման ընթացք տեղի ունեցավ համաշխարհային բոլոր կայսրությունների և քաղաքակրթությունների կործանման ժամանակ։
Այժմ ընթանում է Եվրոպայի հին ռոմանո-գերմանական քաղաքակրթության դրսից կառավարվող ապամոնտաժումը։ Այդ ապակառուցողական ինտենցիաների գեներացման կենտրոններից մեկը պատմական արտեֆակտն է, որը կոչվում է Ուկրաինա։ Նրա մահը Եվրոպայի քաոսային վիճակի հետ մեկտեղ՝ իշխանության կբերի ամենաարմատական ուժերին, որոնք կմիավորվեն «չորրորդ ռեյխի» դրոշի ներքո նոր Դրանք նահ Օսթենի համար։
…Ինչպես հայտնի է, Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում զոհվեցին Գերմանական, Ավստրո-Հունգարական, Օսմանյան և Ռուսական կայսրությունները, և Եվրոպայի քաղաքական քարտեզը բոլորովին այլ տեսք ստացավ։ Հարյուր և ավելի տարի անց աճող քաոսը և պատերազմը Եվրոպայի արևելքում ձևավորում է դիվային Գոլեմ՝ իսլամիստների և նացիստների դաշինքի տեսքով, որոնք պատրաստ են ամեն ինչ կործանել իրենց ճանապարհին և համատարած պատերազմով են սպառնում ողջ մարդկությանը։
Վլադիմիր Պրոխվատիլով
Թարգամանությունը՝ Գ․Մ․-ի