«Կառավարությունը Թուրքիային աղետի է հասցրել». թուրք ֆինանսիստ
Թուրք անվանի ֆինանսիստ, դոտկորական ատենախոսությունը ԱՄՆ-ում պաշտպանած Օզգուր Դեմիրթաշը դժգոհել է թուրքական կառավարության տնտեսական քաղաքականությունից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Հարյուր անգամ գրեցի, հազար անգամ ասացի, որ այս բռնած ճամփան բնավ ճամփա չէ։ Կառավարության կիրառած մեթոդները տնտեսագիտության ոչ մի գրքում չկան։ Եվ ահա դրանք Թուրքիային աղետի են հասցրել։ Կառավարությունը պիտի ուշադրություն դարձնի հատկապես վարկային դեֆոլտի սվոփին (CDS)»,- գրառում է արել Օզգուր Դեմիրթաշը Twitter-ում։
Պրոֆեսոր Դեմիրթաշը Թուրքիայի նախկին վարչապետ (1993-1996թթ.) Թանսու Չիլլերի կառավարության գործունեությունը ժամանակի անվանել էր «99 տարվա ամենավատ տնտեսական կառավարում»։
Իսկ հիմա համարում է, որ Չիլլերի կառավարությունն իր բոլոր վատ ցուցանիշներով հանդերձ 2-րդ տեղում է՝ Էրդողանի վարչակազմի համեմատ։