Թուրքիայի ռազմաօդային ուժերն աշխարհում 9-րդ տեղում են

«Global Firepower» միջազգային վերլուծական ընկերությունը կազմել է պետությունների վարկանիշային աղյուսակը՝ հաշվի առնելով ռազմաօդային ուժերի հզորության ցուցանիշը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ 2022 թվականի դրությամբ Թուրքիան զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը՝ իր զինանոցում ունենալով 1057 միավոր ռազմաօդային տեխնիկա:

Ցուցակը նախկինի պես գլխավորում է ԱՄՆ-ն 13.247 միավոր տեխնիկայով: Երկրորդ հորիզոնականում Ռուսաստանն է 4.173 միավոր ռազմաօդային տեխնիկայով: Եռյակը եզրափակում է Չինաստանը (3285 միավոր):

Տասնյակում հաջորդաբար տեղ են գտել հետևյալ պետությունները՝

4. Հնդկաստան (2.182 միավոր),
5. Հարավային Կորեա (1595 միավոր), Շ
6. Ճապոնիա (1.449 միավոր),
7. Պակիստան (1.387 միավոր),
8. Եգիպտոս (1062 միավոր),
9. Թուրքիա (1057 միավոր),
10. Ֆրանսիա (1055 միավոր):

Տեսանյութեր

Լրահոս