
Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և նրա թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուն շաբաթ օրը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Հաղորդում է IRNA գործակալությունը։
Բարձրաստիճան դիվանագետները քննարկել են երկու երկրների քաղաքական հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երկուշաբթի օրը Իրան կատարելիք պաշտոնական այցը Թեհրան։
Էրդողանը, որը գլխավորում է թուրք քաղաքական և տնտեսական բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը, երկուշաբթի կեսօրին կժամանի Իրանի մայրաքաղաք։
Այցը տեղի կունենա նախագահ Էբրահիմ Ռաիսիի պաշտոնական հրավերով։
Էրդողանը երեքշաբթի երեկոյան կմասնակցի Ռաիսիի և նրանց ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ համատեղ հանդիպմանը՝ Աստանայի ձևաչափի շրջանակներում, որի նպատակն է կարգավորել Սիրիայում տասնամյակներ շարունակվող ճգնաժամը։