Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Աբեդին Վարամինը: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունից՝ նշելով, որ հետագայում կներկայացվեն նաև լրացուցիչ տեղեկություններ այդ մասին:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հուլիսի վերջին հերթական անգամ այցելել են Բաքվում պահվող հայ գերեվարված անձանց։ 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
Երբ խոսում ենք մեր ժողովրդի իղձերի, նրա երազանքների ու ցանկությունների մասին, միանգամայն ակնհայտ է, որ միջազգային իրավունքի, մարդու իրավունքների ու ազատությունների վրա հիմնված ցանկությունները, պահանջները, կարծիքները, ցավոք սրտի, լավագույն դեպքում ի գիտություն են ընդունվում։
Ադրբեջանցիները սկսել են «ցավալ» մեր Սևանով: Չեմ բացառում, որ շուտով սկսեն տեսանյութեր պատրաստել, թե ի՞նչ վիճակում է գտնվում լիճը, թե ինչպե՞ս են հարակից համայնքների կոյուղաջրերը թափվում այնտեղ:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում Բերձորում և Աղավնոյում ստեղծված իրավիճակի, Հայաստանի իշխանությունների զիջողական քաղաքականության, ընդդիմության անելիքների և այլ թեմաների շուրջ զրուցել ենք «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի հետ:
Դեռևս հուլիսի վերջին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան՝ հայտնել էին, որ Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին:
Այս պահի դրությամբ Հայաստան-Թուրքիա հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա, Aysor.am-ին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Մոսկվան պլանավորում է մինչև օգոստոսի վերջ բարձր մակարդակի եռակողմ շփումներ կազմակերպել հայ-ադրբեջանական կարգավորման տարբեր թեմաների շուրջ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իվան Նեչաևը՝ պատասխանելով ՌԴ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին հարցին:
Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորը Թուրքիայում է։ Նա հանդիպում է ունեցել Թուրիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում թուրքական ու սլովենական պատվիրակությունների միջև։
Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններն առ այսօր բացակայում են, իսկ սահմանը փակ է 1993 թվականից։
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ Իվան Նեչաևն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ ռուսական կողմը անհիմն է համարում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հասցեին ուղղված քննադատությունները։
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը այսօր լրգրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա։
«Հիմա վերջնական աշխատանքներ ենք տանում, շուտով կհրապարակվի չվացուցակը»,- կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցը լաստանավային փոխադրումների ժամկետների մասին ծանուցմամբ սկսեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում` Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներն օգոստոսի 9-ին դիմել են Ավստրալիայի արտգործնախարար Փոնի Վոնգին՝ պահանջելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան։ Նամակը հեմատեղ ստորագրեն են Նոր Հարավային Ուելսի օրենսդրական համագումարի խոսնակ Ջոնաթան Օդեան և օրենսդրական խորհրդի անդամ Ուոլթ Սեքորդը։ Վերջինս Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահն է։
Զինծառայողների առողջական վիճակը Պաշտպանի աշխատակազմի անմիջական ուշադրության ներքո է:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ կապերի շուրջ, ընդգծել դրանց սերտացման կարևորությունը:
Արցախում մարդիկ խնդիրներից, դժվարությունից չեն վախենում, պարզապես մարդկանց հետ պետք է ուղիղ խոսել, պարզ պատմել իրականության ու ընթացող գործընթացների մասին և հասարակությանը նախապատրաստել երկարաժամկետ պայքարի
Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։
«Սա հասկանալու համար բավական էր պատկերացնել միայն այն, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո որևէ բան չավարտվեց, ոչ թե՝ Ղարաբաղը հանձնենք և լավ կապրենք, Հայաստանն էլ հանձնենք՝ լավ չենք ապրի: Իսկ հասարակությունն իր դրսևորած անտարբերությամբ ինձ հիմք է տալիս մտածելու, որ եթե, ասենք, Մալաթիա-Սեբաստիայի հանձնման հարցը դրվի, Դավթաշենը անհաղորդ կմնա: Մենք այսօր գտնվում ենք տոտալ թմբիրի մեջ: Մի խումբ ընդդիմադիր քաղաքական, հասարակական գործիչները շատ քիչ են՝ բացատրելու և հասկացնելու, որ պետք է արթնանալ թմբիրից»:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արթուր Խաչիկյանը ռուս խաղաղապահներին միջազգային խաղաղապահներով փոխարինելու կողմնակիցներին նաև հիշեցրեց պատմության դառը փորձը, երբ միջազգային խաղաղապահներ տեղակայված երկրներում իրականացվել են ցեղասպանություններ, օրինակ՝ Սոմալիում զոհ է դարձել 500 հազար, Ռուանդայում՝ 800 հազար, Բոսնիա և Հերցեգովինայում՝ 8 հազար, իսկ Դարֆուրում՝ 200 հազար մարդ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳՆ-ի ղեկավար Ամիր Աբդոլլահիանի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Մուստաֆա Շենթոփը ելույթ է ունեցել Անկարայում գումարված Դիվանագետների 13-րդ համաժողովում։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Եւ ո՞վ է ասել, թե մեր ձեռքին բան չկա կամ քիչ բան կա։ Մեր ձեռքին կա քաղաքական-դիվանագիտական զորեղ գործիքակազմ, որի առկայությունը պարզապես գիտակցել է պետք, և որի ներուժը մեր չբարեկամներն ավելի լավ են գիտակցում ու զգուշանում։
Ոչ պակաս հայտնի ուղղություններ են շարունակում մնալ նաև Թուրքիան և Ուզբեկստանը։ Ռուսաստանից այդ երկրներ տոմսի համար համապատասխանաբար վճարում են 24480 և 12 408 ռուբլի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկա է եղել թուրքական «Աբդուլհամիդ հան» հորատիչ նավը շահագործման հանձնվելու պաշտոնական արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլերն են, որոնք պետք է գիտակցվեն ու կողմնորոշիչ լինել ազգային ուժերի կողմից հաջողության հասնելու համար։
Թուրքիայում նորից խոսում են Մեծամորի ատոմակայանի վտանգավորության մասին: Թուրքիայի «Իգդիրի լրագրողների համայնք» կառույցի ղեկավար Այդըն Դենիզն անդրադարձել է Մեծամորի ԱԷԿ-ին՝ պնդելով, որ վերջինս իբր «մեծ սպառնալիք է ներկայացնում առաջին հերթին Թուրքիայի ու Ադրբեջանի, ապա նաև Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և Միջին Ասիայի երկրկների համար»:
Սա այլ կերպ հնարավոր չէ բացատրել, քան արևմտյան չգիտության կողմից արգելված կենսաբանական դետերմինիզմով։ Կանայք, որպես օջախի պահապան, մայրական բնազդով զգում են, որ իրենց ձագուկների տարածքը փոքրանում է՝ անցնելով թուրքի բալեքին։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ իր ալժիրցի գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանին առաջարկված «խաղաղության» օրակարգի, երկու երկրների միջև սահմանազատման, հաղորդակցությունների ապաշրջափակման Բաքվի առաջարկների և խաղաղության համաձայնագրի մասին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Տելեգրամյան մի շարք ալիքներ գրում են, որ այսօր ժամը 03:25-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողները 3 հետախուզական անօդաչու թռչող սարք են գործարկել։