Ո՞վ պետք է ղեկավարի․ Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ո՞վ պետք է ղեկավարի․․․

* Ըստ մեր ձեռքի տակ եղած սոցհարցումների տվյալների վերլուծության՝ հայաստանցի կանայք տղամարդկանցից ավելի պահանջատեր են հողերի հարցում։ Այսպես՝ կանանց 54% ցանկանում է արցախյան բոլոր նախապատերազմական հողերի վերադարձը, մինչդեռ տղամարդկանց 39.8% է նույնն ասել։ Սա այլ կերպ հնարավոր չէ բացատրել, քան արևմտյան չգիտության կողմից արգելված կենսաբանական դետերմինիզմով։ Կանայք, որպես օջախի պահապան, մայրական բնազդով զգում են, որ իրենց ձագուկների տարածքը փոքրանում է՝ անցնելով թուրքի բալեքին։

* Նույն կերպ են բացատրվում նաև Ադրբեջանի հարձակման դեպքում զինված դիմադրության պատրաստակամության թվերը։ Տղամարդկանց 70.7%-ն է համարում, որ Ադրբեջանի հարձակմանը պետք է ԶՈՒ կիրառմամբ պատասխանել, իսկ կանանց՝ 49%, քանզի կանայք ցանկանում են իրենց նույն ձագուկներին հեռու պահել վտանգից, իսկ տղամարդկանց մեջ խոսում է արական նախասկզբնական դրվածքը՝ մրցակցությունն այլ արուների հետ՝ հանուն կենսատարածքի և ռեսուրսի։

* Ճիշտն ասած՝ առաջին անգամ այս թվերը տեսնելուց հետո մտքիս անընդհատ այն նախնական եզրակացությունն է, որ Հայաստանի ազատագրության ժամանակ և դրանից հետո ազգային իշխանության մեջ քաղաքական հայ կանայք ավելի մեծ ներգրավում պիտի ունենան…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031