Հայաստան-Թուրքիա հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ. aysor.am

Այս պահի դրությամբ Հայաստան-Թուրքիա հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա, Aysor.am-ին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին մենք հանրությանը պատշաճ ժամեկտներում, նախօրոք տեղեկացնում ենք», – նշել է նա:

Ավելի վաղ A Haber հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱԳՆ-ի իր աղբյուրին հայտնել էր, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին։

Նշվում էր նաև, որ Թուրքիան դեմ է հանդիպման՝ երրորդ երկրում անցկացմանը։

«Դա թշնամիների հանդիպում չէ, չի կարելի այն անցկացնել երրորդ երկրում», – աղբյուրի խոսքերն է մեջբերել հեռուստաալիքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031