Կարմիր Շուկայում և Թաղավարդում թշնամու հետախուզական անօդաչու թռչող սարք չեն նկատել

Տելեգրամյան մի շարք ալիքներ գրում են, որ այսօր ժամը 03:25-ի սահմաններում, Արցախի Հանրապետության  Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողները 3 հետախուզական անօդաչու թռչող սարք են գործարկել։

168.am-ի հետ զրույցում Թաղավարդի գյուղապետ Օլեգ Հարությունյանն ասաց, որ նման բան չեն նկատել։

«Իրավիճակը մեզ մոտ նորմալ է, մենք անօդաչու թռչող սարք չենք տեսել, չկա նման բան»,- նշեց Թաղավարդի գյուղապետը։

168.am-ի հետ զրույցում Կարմիր Շուկա համայնքի դպրոցի տնօրեն Էդիկ Բադասյանը նույնպես հերքեց տարածված տեղեկատվությունը։

Կարդացեք նաև

«Գուցե այլ վայրում են գործարկել, բայց Կարմիր շուկայում չենք նկատել անօդաչու թռչող սարք։ Այս պահին վիճակը նորմալ է»,- նշեց Է. Բադասյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից  ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի  հետևանքով հայկական կողմն ունեցել է 2 զոհ և 19 վիրավոր։

Տեսանյութեր

Լրահոս