Հայաստանը մի շարք կառուցողական մոտեցումներ ունի եռակողմ հայտարարության իրականացման առումով. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ իր ալժիրցի գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանին առաջարկված «խաղաղության» օրակարգի, երկու երկրների միջև սահմանազատման, հաղորդակցությունների ապաշրջափակման Բաքվի առաջարկների և խաղաղության համաձայնագրի մասին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ռամթան Լամամրային ասացի նաև եռակողմ հայտարարության իրականացման առումով Հայաստանի մի շարք կառուցողական մոտեցումների մասին։ Ադրբեջանը հարևան երկրների հետ նորմալ հարաբերությունների ձևավորման կողմնակից է: Մենք կարող ենք առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման առումով՝ հիմնված սահմանների փոխադարձ անձեռնմխելիության սկզբունքի վրա»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բայրամովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031