Իսրայելի պաշտպանության նախարարությունը անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող Aeronautics ընկերությանը թույլատրել է շարունակել ԱԹՍ-ների վաճառքն Ադրբեջանին:
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում հայերից մնացած գանձեր գտնելու հույսով անօրինական «պեղումներ» իրականացնող խումբ է ձերբակալվել: Պարզվել է, որ գանձախույզներից 4 Դիարբեքիրի նահանգի Սիլվան շրջանի ոստիկանության աշխատակիցներ են: Ձերբակալվածների թվում է նաև Սիլվանի շրջանի ոստիկանապետ Օմեր Օզթուրքը:
Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ այս երկրում գործազուրկների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 501․000-ով։ Վերջին 6 ամսում գործազրկության մակարդակը Թուրքիայում անդադար աճում է:
Փետրվարի 4-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման կդրվի Թուրքիայի վերաբերյալ զեկույցի նախնական տարբերակը։
Թուրք ընդդիմադիր լրագրող Ֆիգեն Աթալայը հայտնում է, որ թուրքական դպրոցներում սովորող սիրիացի երեխաների շրջանում հարցում է իրականացվել, որոնց ընթացքում ի հայտ են եկել մի շարք արատավոր երևույթներ։
Իրանի հեղուկ ածխաջրածինների կորզվող պաշարների ծավալը ներկայում գտնվում է ռեկորդային մակարդակի վրա եւ կազմում է 160,12 մլրդ բարել, բնական գազինը՝ 33,33 տրլն խորանարդ մետր:
Փաշինյան-Ալիև պաշտոնական հանդիպման համար Զ.Մնացականյանը հորդորեց դեռ չշտապել։ Ըստ նրա՝ շատ էական է, որ շարունակենք կառուցել գործընթացն այնպես, որ հույս ունենանք արդյունքի։
Մոսկվան ու Թբիլիսին ավարտին են հասցրել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող այլընտրանքային ցամաքային ճանապարհի գործարկման ուղղությամբ ծավալվող քննարկումները:
Վրաստանի խորհրդարանը Քութայիսից տեղափոխվում է Թբիլիսի: Փետրվարի 5-ին խորհրդարանի՝ Ռուսթավելու պողոտայում գտնվող շենքում բացվելու է գարնանային նստաշրջանը։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հետ բանակցությունների բացմանը հաստատել է, որ ԵՄ-ն Դամասկոսի հետ հարաբերությունների նորմալացման նախապայմանը համարում է հակամարտության քաղաքական լուծման մշակումը։
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն թուրքական «FOX TV» հեռուստաընկերության եթերում խոսել է Էրդողանին վճարած դատական տուգանքների մասին։
«Հատուկ ճկունություն կպահանջվի նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, քանի որ ԱՄՆ-ը տարածաշրջանում հակաիրանական դաշնակիցներ է փնտրում։ Այսինքն՝ Հայաստանը խնդիր պետք է դնի իր գործընկերներին բացատրելու, որ դրանք կարևոր հարաբերություններ են Հայաստանի համար»։
«Պետք է խնդիրը դնենք ու գնանք առաջ։ Իրենք ամեն ինչ կփորձեն անել, բայց շատ դժվար է, իրենք կորցնում են նրան, ում հետ կարելի էր խոսել տարածքների մասին։ Ո՞ւմ հետ պետք է քննարկեն այդ հարցերը»։
Միացյալ Նահանգների՝ միջուկային համաձայնությունից միակողմանի դուրս գալուց հետո Իրանի և Եվրոպայի միջև սկսված բանակցությունների արդյունքում հունվարի 31-ին ձևավորվեց այն գործիքակազմը, որի միջոցով Իրանը հնարավորություն է ստանում Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ ֆինանսական գործարքներ իրականացնել, որի հաջող ընթացքն ինչ-որ առումով կարող է մեղմել ամերիկյան պատժամիջոցների բացասական հետևանքները:
«Եթե ՀՀ վարչապետն ուզում էր պատմությունը ուսումնասիրել, ապա նրան որևէ մեկը չէր խանգարում՝ Ռոբերտ Քոչարյանին ոչ թե կալանավորեր, այլ հանդիպեր նրա հետ՝ որպես Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ, և ճշտեր պատմությունը։ Որևէ մեկը չէր խանգարում հանդիպել Սերժ Սարգսյանի, Էդվարդ Նալբանդյանի և Վարդան Օսկանյանի հետ՝ որպես հիմնական բանակցողներ»։
«Transparency international» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը հրապարակել է 2018թ․ «Կոռուպցիայի ընկալման ինդեքսը»։ Ինդեքսում տեղ գտած 180 երկրների ցանկում Թուրքիան զբաղեցրել է 78-րդ տեղը։
Ազգային դեմոկրատական ինստիտուտի» (NDI) անցկացրած հետազոտության համաձայն, Վրաստանում հարցված բնակչության 46 տոկոսն այն կարծիքին է որ երկրում ժողովրդավարություն չկա, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
«Ո՞րն է հայկական կողմի դիրքորոշումը, կարևորը սա է: Այստեղ, կարծում եմ, ոչինչ չի փոխվել, պարզապես հայկական կողմը չի ցանկանում բանակցություններում ստեղծված իրավիճակը վտանգի տակ դնել հայտարարություններով»:
Թուրքիայում շարունակվում է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը:
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը 2018թ. զբոսաշրջության ոլորտին վերաբերող վիճակագրական տվյալներ է հրապարակել:
«Այդ ինչպե՞ս է Ադրբեջանն իր ժողովրդին խաղաղության նախապատրաստում, երբ Նախիջևանում մինչև ատամները զինվում են, ամեն օր հարձակողական զորվարժություններ են իրականացնում, երկրի ներսում և դրա սահմաններից դուրս վարում հայատյաց քաղաքականություն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետը։
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Մանբիջ քաղաքում ուսուցիչների ավտոբուսն ականի վրա պայթել է:
Ադրբեջանական աղբյուրները ակտիվ տարածում են բելառուսական «Պաշտպանական նախաձեռնություններ» («оборонные инициативы») ընկերության լուսանկարները, որտեղ երևում են ադրբեջանական ՄիԳ–29 և Սու–25 կործանիչներ՝ համալրված բելառուսական «Թալիսման» պաշտպանական բորտային համալիրներով (ՊԲՀ)։
ԱՄՆ-ն Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Ավստրալիային առաջարկում է զորքեր տեղակայել Սիրիայում ստեղծվելիք 32 կմ-ոց երկարությամբ անվտանգության գոտում։ Այդ մասին հայտնում է թուրքական պարբերականը՝ The Wall Street Journal-ին հղումով։ Ըստ տեղեկության՝ դրանով Վաշինգտոնը նպատակ ունի պաշտպանել Սիրիայի քրդական ուժերին՝ Թուրքիայի հնարավոր հարձակումից։
«Ես այս իրավիճակում նույնիսկ, երբ խոսվում է խաղաղության նախապատրաստելու մասին, հակամարտությունը կարգավորելու հնարավորություն չեմ տեսնում, քանի որ հակամարտող կողմերը բոլորովին տարբերվող պատկերացումներ ունեն կարգավորման սկզբունքների և տարրերի վերաբերյալ, չեն պատկերացնում որևէ զիջում»:
Թուրքիայի պետական լրատվական գործակալությունը տվյալներ է հրապարակել Թուրքիայի բնակչության թվակազմի մասին:
Կարմրուկի տարածման ամենաբարձր գործակիցն Ուկրաինայում է, որտեղ արձանագրվել է հիվանդանալու 36 հազար 520 դեպք (գործակիցը՝ 821.81):
ԵՄ-ն Սիրիայի ապագային նվիրված Բրյուսելյան երրորդ խորհրդաժողովը կանցկացնի մարտի 12-14-ին:
Դամասկոսի միջազգային օդանավակայանը ծանուցել է քաղաքացիական ինքնաթիռների համար Սիրիայի օդային տարածության անվտանգության եւ այլ երկրներից ինքնաթիռներ ընդունելու պատրաստականության մասին:
Ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլըգ» («Ազատություն») թերթի գլխավոր խմբագիր, «Ազերբայջան սաաթի» («Ադրբեջանի ժամ») հաղորդաշարի հեղինակ Գանիմաթ Զահիդովը Facebook-ի իր էջում գրել է, որ Ադրբեջանի անձնագրային գլխավոր բաժանմունքում 10 աշխատակից է հեռացվել աշխատանքից այլ երկրների քաղաքացիներին Ադրբեջանի անձնագրեր վաճառելու պատճառով: