Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը պաշտոնաթող է եղել երկրի նախագահի դիվանատան հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փետրվարի 27-ին Ադրբեջան իր պաշտոնական այցի ընթացքում կանցկացնի բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հորդորել է գերատեսչության բոլոր աշխատակիցներին երկրում եւ արտասահմանում շարունակել աշխատանքն իր հրաժարականից հետո:
Ստամբուլի Թուզլա շրջանի Իչմելեր թաղամասի հիվանդանոցի հարակից տարածքում փետրվարի 26-ի առավոտյան քիմիական նյութերի ծանր հոտ է տարածվել։
«Ամերիկացին ամեն ինչ կարող է ասել: Բոլթոնը եկավ տարածաշրջան՝ որպես անկախ Աստված, ասաց ինչ-որ բաներ և գնաց: Եվ բոլորը սկսեցին. «Օ՜, Բոլթոնն այս ասաց, այն ասաց», բայց մենք մեր կյանքն ունենք: Երկրորդ` ի՞նչ է, Ղարաբաղում հանրաքվե չի՞ եղել: Ղարաբաղում հանրաքվե վաղուց է եղել»:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է առաջիկայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման նախապատրաստման մասին:
Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Խոջալուի դեպքերի տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել:
«Մենք բացատրեցինք, որ ՀՀ-ն Իրանի հետ իր հարաբերությունները փոխելու ցանկություն ու մտադրություն չունի: Նրանց հետաքրքրում ու մտահոգում է նաև Արցախի հարցը: Երբ որ այստեղ գրում են, թե իբր տարածք են հանձնելու, կամ պատերազմ է լինելու, դա իրանցիներին շատ է մտահոգում: Ամբողջ սահմանի երկայնքով պատերազմից նրանք շատ են զգուշանում, որովհետև այստեղ իրենց երկրի շահն ու անվտանգությունը կա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արման Նավասարդյանը:
Թուրքիայի 27-րդ գումարման մեջլիսի (խորհրդարան) նոր նախագահ է ընտրվել իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակղությունից պատգամավոր Մուստաֆա Շենթոփը:
Պոլսո Հայոց պատրիարքությունը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում ահազանգել է Ստամբուլի Բալաթ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու պատերին ու դռան վրա արված գրությունների մասին, որոնք պարունակում են ատելության խոսք և ռասիստական բնույթի են:
«Այդ վտանգը կա նաև այսօր, քանի որ, անկախ ՀՀ-ում ներքաղաքական փոփոխություններից, հայկական դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել, և անընդհատ այս հարցերը հայտնվում են ակտիվ բանակցային սեղանին, կամ հեռանում են, քանի որ չկա բանակցություն»:
Ռեջեպ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցությունն արդեն իսկ 16 տարի է՝ կառավարում է Թուրքիան՝ իշխանության գալով 2002թ.-ից: Շատերին թվում էր, թե նա պատրաստ էր երկիրը տանելու դեպի Եվրոպա (արժեքային իմաստով) և Եվրոպական Միություն՝ հետևելով Կոպենհագենյան չափանիշներին, որոնք պարտադիր պայման են ԵՄ անդամակցել ցանկացող յուրաքանչյուր պետության համար։
Ամերիկյան «Netflix» ընկերության կողմից նկարահանված «Designated Survivor» անվամբ հայտնի սերիալի ցուցադրությունը Թուրքիայում արգելվել է։ Ըստ թուրքական դատարանի՝ պատճառն այն է, որ սերիաներից մեկում «կոշտ մեղադրանքներ են հնչեցվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին», ինչպես նաև «քարոզչություն է իրականացվել գյուլենական համայնքի օգտին» (վերջինս Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն)։
«Թուրքիայի վիճակագրական ընկերությունը» (TÜİK) հրապարակել է կյանքից ու կենսապայմաններից մարդկանց գոհունակության մակարդակի մասին զեկույց:
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զաֆիրը չի բացառել Սիրիական Իդլիբում տիրող իրավիճակին ռազմական լուծում տալու հավանականությունը:
168.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը ևս որևէ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ ինքը ներկա չի եղել հանդիպմանը: «Դա հատուկ հանդիպում էր, որտեղ մասնակցության ձևաչափն ավանդականորեն շատ սահմանափակ էր, մասնակցել են միայն Զոհրաբ Մնացականյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ասաց նա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարների դրական գնահատականը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին ակտիվացրել է երկու երկրի բնակիչներին խաղաղության նախապատրաստելու թեմայով տարբեր քննարկումները:
ԵԱՀԿ Մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրն իր խորը մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում Bastainfo.com առցանց հարթակի խմբագիր, «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության ակտիվ անդամ Մուստաֆա Հաջիբեյլիին ազատազրկման դատապարտելու առնչությամբ:
Ի սկզբանե նշեմ, որ ես պաշտոնաթող դիվանագետ եմ եւ արտահայտում եմ միայն իմ անձնական, ոչ թե իմ կառավարության տեսակետը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը՝ մենք տեսնում ենք խոստումնալից իրադարձություններ, Երեւանում նոր կառավարություն է, Բաքվի իշխանությունները կարծես թե ուշադիր հետեւում են իրադարձություններին, տեսնում ենք փոխվստահության ամրապնդման միջոցներ։ Սակայն, որեւէ լուրջ բեկում հորիզոնում չի նկատվում, գոնե այս պահին չի նկատվում:
Փետրվարի 21-ին «Մայրենի լեզվի միջազգային օրվա» կապակցությամբ Թուրքիայի խորհրդարանի հայ և լազ պատգամավորները ելույթ են ունեցել իրենց մայրենի լեզվով:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում առավել ճիշտ ռազմավարությունը փոքր քայլերով առաջ շարժվելն է, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը, ով ընդգծեց, որ պետական ծառայությունից դուրս է եկել եւ այլեւս ներկայացնում է բացառապես սեփական տեսակետը: Նրա կարծիքով, Հայաստանի նոր իշխանություններն այս առումով ճիշտ մարտավարություն են կիրառում.
Թուրքական «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերության կողմից արտադրված ռումբ վնասազերծող ռոբոտն արդեն հանձնվել է շահագործման:
ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի:
Ադրբեջանում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար ուղեւորատար ավտոբուսի մասնակցությամբ, տուժել են տասնյակ մարդիկ։
Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում չի պաշտպանել 2004-ից մինչեւ 2012 թվականը երկիրը ղեկավարած նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ռեժիմը հանցավոր հայտարարելու բանաձեւի նախագիծը, որը պատրաստել էին ընդդիմադիրները:
«Բավականին բարդ իրավիճակ է, երբ կա նաև ներքին ճնշում, երբ հասարակությունն անընդհատ կարիք ունի հավաստիացումների, թե ինչ են բանակցում ղեկավարները, ինչ զիջումներ են պատրաստվում անել, ինչ գին են վճարելու դրա դիմաց, քանի որ տեղեկատվական սադրանքները չափազանց շատ են»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիային:
Եվրախորհրդարանն ընդունել է Թուրքիայի հետ եվրաինտեգրման շուրջ բարակությունները պաշտոնապես կասեցնելու վերաբերյալ առաջարկը:
Թուրքիայի սահմանամերձ Կարս նահանգում փետրվարի 4-ից մեկնարկած «2019 ձմեռ» միջազգային զորավարժություններն ավարտվելու են փետրվարի 22-ին։ Բացի Թուրքիայի զինված ուժերից զորավարժությանը մասնակցում է 14 երկիր, որից 7-ը՝ դիտորդի կարգավիճակում։ Զորավարժությանը մասնակցում է 1.446 զինծառայող, օգտագործվում է 545 ռազմական մեքենա և 790 զինատեսակ։
Ադրբեջանում գործող քաղբանտարկյալների հարցերով զբաղվող աշխատանքային խումբը հրապարակել է քաղբանտարկյալների թարմացված ցուցակը: