Վրաստանում ձեթն էժանանում է

«Մզիուրի» («Օլեյնա» ձեթ ներկրող ընկերության դիտորդ խորհրդի անդամ Դիմիտրի Ռամիշվիլիի խոսքով, Վրաստանում ձեթն էժանանում է, և իրենց ընկերության դեպքում առայժմ նվազումը կկազմի 5-6 տոկոս։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ Ռամիշվիլիի, հավանական է, որ այդ միտումը շարունակվի ապագայում, քանի որ, բացի այն հեռանկարից, որ Ռուսաստանը սեպտեմբերից նվազեցնելու է ձեթի արտահանման հարկը, հոկտեմբերից չեղյալ են համարվելու այլ բյուրոկրատական ​​ընթացակարգեր ևս։

Նրա տեղեկություններով, խոսվում է նաև արտահանման հարկն ընդհանրապես չեղարկելու մասին։

«Ռուսաստանում արտահանման հարկի նվազեցումը կազդի նաև մեր երկրում ձեթի գների վրա», — ասել է Ռամիշվիլին։

Նշենք, որ 2022 թվականի սեպտեմբերից Ռուսաստանը գրեթե երկու անգամ կնվազեցնի արևածաղկի ձեթի արտահանման հարկը՝ 15 հազար 987 ռուբլուց դառնալով 8,621 ռուբլի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031