Բաժիններ՝

Սաակաշվիլիի առողջական խնդիրներն ավելանում են․ փաստաբան

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեի խոսքով, ինքն ակնկալում է, որ Սամխարաուլիի կենտրոնում անցկացված հետազոտությունը կհաստատի, որ Սաակաշվիլին ունի հարմարվողականության խանգարում և սթրես։ Նա հայտնել է, որ Սաակաշվիլիի ձեռքն ատրոֆիայի (ապաճում) է ենթարկվել։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Միխեիլ Սաակաշվիլիին այցելելուց առաջ նա լրագրողներին ասել է` եթե Սամխարաուլիի փորձագիտական ​​բյուրոն նմանատիպ զեկույց ներկայացնի, նրանք «դատավարության ժամանակ լուրջ խնդրի առաջ կկանգնեն»։

«Վստահ եմ, որ «Վիվամեդ»–ի բժիշկների ասածները կկրկնեն Սամխարաուլիի փորձագիտական ​​բյուրոյի ներկայացուցիչները: Նրանք կասեն, որ Սաակաշվիլին ունի ադապտիվ խանգարում և սթրես»,- ասել է Խաճապուրիձեն։

Նա խոսել է նաև Սաակաշվիլիի առողջական այլ խնդիրների մասին և մանրամասնել, որ նրա ձախ ձեռքը ատրոֆիայի (ապաճում) է ենթարկվել. «Մի քանի ամիս առաջ նրա մոտ ցավեր են սկսվել, ձախ ձեռքն ատրոֆիայի է ենթարկվել, մի շարք խնդիրներ ու անտանելի ցավեր ունի, ցավազրկողներ են տվել։ Սպասենք հետազոտության արդյունքներին»,- ասել է Խաճապուրիձեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս