Բայդենն ու Էրդողանը հանդիպման ժամանակ հարցերի լայն շրջանակ են քննարկել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ինդոնեզիայի Բալի կղզում G20-ի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հարցերի բավականին լայն շրջանակ են քննարկել: Այս մասին հայտնում են Թուրքական ԶԼՄ-ները:

Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության ընթացքին, Ռուս-ուկրաինական հարաբերություններին, «հացահատիկային միջանցքին», ամերիկյան F-16 կործանիչների շուրջ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցություններին, ինչպես նաև փոխադարձ տնտեսական կապերին առնչվող հարցեր:

Բայդենը Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի առիթով ցավակցություն է հայտնել Էրդողանին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930