Բալիում տեղի է ունեցել Մակրոնի և Էրդողանի հանդիպումը
Ինդոնեզիայի Բալի կղզում G20-ի շրջանակներում կայացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այս մասին հայտնում է cnnturk.com:
Նախագահ Մակրոնը Թուրքիայի նախագահին իր ցավակցություններն է փոխանցել Ստամբուլի Իսթիքլալ փողոցում Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Թուրքիա-Ֆրանսիա հարաբերությունների և տարածաշրջանային խնդիրների, պաշտպանության, էներգետիկայի, առևտրի ոլորտներում փոխադարձ համագործակցության հետ կապված հարցեր:
Նկատելով, որ հացահատիկային միջանցքը ինտենսիվ ջանքերից հետո նորից սկսել է գործել՝ Էրդողանը նշել է, որ Եվրամիությունը նույնպես պետք է իր ներդրումն անի համաձայնագրի շարունակման համար։
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Թուրքիա-Հունաստան հարաբերություններում առկա իրավիճակին: