Թուրքիայի և Սիրիայի միջև էներգետիկ համաձայնագիր կկնքվի

Սիրիայի էներգետիկայի նախարար Մոհամմեդ Բաշիրը հայտարարել է, որ Դամասկոսը շուտով էներգետիկ համաձայնագիր կստորագրի Թուրքիայի հետ։ Ըստ այդ համաձայնագրի՝ Թուրքիայից Սիրիա կմատակարարվի 400 կիլովոլտ հզորությամբ էլեկտրաէներգիա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ աշխատանքներ են տարվում Թուրքիայից դեպի Հալեպ և Իդլիբ էլեկտրաէներգիա և գազ փոխադրելու երկու նոր գծերի վրա։

Սիրիայի պետական «SANA» լրատվամիջոցի նշմամբ՝ այդ գազատարը թույլ կտա օրական 6 մլն խորանարդ մետր գազ մատակարարել Սիրիայի էլեկտրակայաններին, ինչը կնպաստի Սիրիայի էներգետիկ իրավիճակի բարելավմանը։

Բաշիրը նաև նշել է, որ բացի այդ Սիրիայում կարող են ներդրումներ կատարվել նավթի և բնական գազի հետախուզման, վերամշակման և փոխադրման, էլեկտրահաղորդման գծերի և էլեկտրաէներգիայի արտադրության կայանների վերականգնման, ինչպես նաև նավթավերամշակման գործարանների վերակառուցման ոլորտներում։

Անդրադառնալով կնքվելիք համաձայնագրին՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը ընդգծել է, որ Սիրիայի և Լիբանանի էլեկտրաէներգիայի կարիքները առաջին փուլում կարող են բավարարվել Թուրքիայից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031