
Մոսկվայի մարզում բժիշկները դեռահաս աղջկա ստամոքսից 15 սմ-անոց գդալ են հանել

Մոսկվայի մարզում մանկական բժշկական կենտրոնի բժիշկները դեռահաս աղջկա ստամոքսից հանել են 15 սանտիմետրանոց գդալ, որը նա օգտագործել էր կոկորդում խրված խնձորի կտորը հանելու համար։ Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը։
«Լ. Մ. Ռոշալի անվան մանկական կլինիկական կենտրոն է ընդունվել 14-ամյա աղջիկ, որը պատահաբար գդալ էր կուլ տվել։ Նա փորձել էր հանել կոկորդում խրված խնձորի կտորը։ Բժիշկներն անմիջապես կատարել են որովայնի օրգանների ռենտգեն և հաստատել ստամոքսում օտար մարմնի առկայությունը։ Աղջիկը հոսպիտալացվել է վիրաբուժական բաժանմունքում», – նշել են գերատեսչության մամուլի ծառայությունում։
Վիրահատությունը հաջող է անցել և տևել է մոտ մեկ ժամ։
Բժիշկը նաև զգուշացրել է, որ եթե մետաղական օտար մարմինը երկար ժամանակ մնա ստամոքսում, կարող են առաջանալ լուրջ բարդություններ, ինչպիսիք են՝ պառկելախոց, ստամոքսի պատի պերֆորացիա կամ խցանում։ Սակայն աղջկա դեպքում, բարեբախտաբար, գդալը վնաս չի հասցրել նրա մարմնին։ Այժմ նա իրեն լավ է զգում և արդեն դուրս է գրվել։