ԵՄ-ն մտահոգված է Գազայի հատվածում զինված ուժեր տեղակայելու Իսրայելի մտադրությամբ
Եվրամիությանը մտահոգում է Գազայի հատվածում իր զինված ուժերը տեղակայելու Իսրայելի մտադրությունը:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի պաշտոնական ներկայացուցիչ Անուար ալ-Անունին:
«Եվրամիությունը մտահոգված է Գազայում իսրայելական ուժերի գործողության նախատեսված ընդլայնմամբ, որը նոր զոհեր կբերի պաղեստինի բնակչության համար: Մենք Իսրայելին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել»,- ասել է Անուար ալ-Անունին:
Նա վկայակոչել է Կալասի խոսքերն այն մասին, որ միայն բանակցային ուղին կծառայի որպես ճգնաժամի լուծում, և ընդգծել է հրադադարի կարևորությունը, որը կօգնի ազատել պատանդներին և հասնել ռազմական գործողությունների մշտական դադարեցման:



