Բաժիններ՝

Մերցը չի ապահովել Գերմանիայի կանցլեր դառնալու համար անհրաժեշտ ձայները Բունդեսթագում քվեարկության առաջին փուլում

Գերմանիայի Քրիստոնեական-դեմոկրատական միություն և Քրիստոնեական-սոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) պահպանողական դաշինքի ղեկավար Ֆրիդրիխ Մերցը, որը պետք է ստանձներ երկրի կանցլերի պաշտոնը, չի կարողացել հաղթահարել խորհրդարանում քվեարկության առաջին փուլը։

Այս մասին հաղորդում է Deutsche Welle պարբերականը։

Գաղտնի քվեարկության ընթացքում նրա օգտին ձայն է տվել 310 պատգամավոր, ինչը 6 ձայնով պակաս է անհրաժեշտ 316-ից։

Բունդեսթագում կա 630 աթոռ։Դեռևս հնարավոր է քվեարկության երկու փուլ։Ավելի վաղ ՔԴՄ/ՔՍՄ-ի հետ կոալիցիոն համաձայնության էր հասել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակությունը, ինչի շնորհիվ վերացել էին խոչընդոտները կանցլերի նշանակման և նախարարների նոր կաբինետի ձևավորման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս