Բաժիններ՝

ՄԱԿ-ը նախազգուշացնում է Գազայում աճող հումանիտար աղետի մասին

Գազայի հատվածում, որտեղ Իսրայելի իշխանություններն արդեն իններորդ շաբաթն անընդմեջ գրեթե ամբողջությամբ արգելափակում են օգնության մատակարարումները, սրընթաց վատթարանում է հումանիտար իրավիճակը:

Այս մասին նախազգուշացրել են ՄԱԿ-ի մարդասիրական հաստատություններն ու նրանց գործընկեր կազմակերպությունները:

ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգողի գլխավորած խմբի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Իսրայելի ծրագրերը հակասում են հիմնարար մարդասիրական սկզբունքներին: Հայտարարության համաձայն՝ առաջարկվող միջոցառումները կխորացնեն խաղաղ բնակիչների տառապանքները, ովքեր արդեն չունեն բավարար սնունդ և ջուր, ինչպես նաև բժշկական օգնություն:

«Հացաբուլկեղենի խանութները փակ են։ Հանրային խոհանոցները դադարեցրել են գործունեությունը։ Պահեստները դատարկ են։ Երեխաները սովամահ են լինում»,- նշում են հումանիտար գործակալությունների ներկայացուցիչները, նկարագրելով Գազայում իրավիճակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031