ՊՆ-ն հրաժարվել է տեղեկություն տրամադրել ՀՀ զինված ուժերի՝ Մոսկվայի տոնական շքերքին մասնակցության մասին

Ապրիլի 19-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու՝ ՀՀ զինված ուժերը մասնակցելո՞ւ են Մոսկվայում կայանալիք Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին:

Մայիսի 6-ին պատասխան գրության մեջ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը մեր կողմից հայցվող տեղեկությունը հրաժարվել է տրամադրել՝ հղում անելով «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 29-րդ հոդվածին (Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունը), «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետին և ՀՀ կառավարության 11.01.2024թ. N5З-Ն որոշման 8-րդ կետի պահանջներին:

Նշենք, որ Ադրբեջանի զինված ուժերը մասնակցելու են տոնական շքերթին՝ 80 հոգուց բաղկացած խմբով:

ՀՀ ՊՆ-ի պատասխանից կարելի է ենթադրել, որ ՀՀ զինված ուժերը չեն մասնակցելու տոնական շքերթին, որի փորձերը վաղուց արդեն սկսվել են։ Սա, թերևս, քաղաքական որոշում է, կամ՝ մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի որոշումը:

Կարդացեք նաև

Կասկածի տակ է նաև այս պահին Հունաստանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Մոսկվա գնալու հարցը։ Ամենայն հավանականությամբ, նա չի մեկնի, հատկապես, երբ Նիկոլ Փաշինյանը, ըստ Կրեմլի, հրավերն ընդունել է։

Տեսանյութեր

Լրահոս