Բաժիններ՝

Գազայում իսրայելական հարվածներից մեկ օրում զոհվել է ավելի քան 60 մարդ

Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով մեկ օրում զոհվել է առնվազն 63 պաղեստինցի, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ 

Վերջին 24 ժամվա ընթացքում անկլավի մի քանի շրջաններ, այդ թվում՝ Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրաթի և Աշ-Շուջաիայի փախստականների ճամբարները, ինչպես նաև հարավում գտնվող Խան Յունիս և Ռաֆահ քաղաքները ենթարկվել են զանգվածային ռմբակոծության։

Եվրամիությունը կոչ է արել Իսրայելին վերացնել Գազայի հատվածի շրջափակումը՝ մարդասիրական օգնության տրամադրումը թույլատրելու համար։

«Եվրամիությունը մտահոգված է Գազայի դեմ պատերազմի ընդլայնմամբ, որը կարող է հանգեցնել ավելի շատ կյանքերի կորստի և Պաղեստինի ժողովրդի տառապանքների», – մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Անուար ալ-Անոնին՝ կոչ անելով Իսրայելին չեղարկել Գազայի հատվածում ռազմական գործողություններն ընդլայնելու իր ծրագիրը։

Տեղեկություններ կան այն մասին, որ Արևմտյան ափին իսրայելական բանակը սկսել է իրականացնել Թուլկարմի և Նուր Շամսի փախստականների ճամբարներում ավելի քան 100 բնակելի շենքերի քանդման ծրագիրը։

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թ. հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ շուրջ 52 600 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է ավելի քան 118 610-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031