ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հայտնում է, որ միանում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբին (ANCA) և իրավապաշտպաններին, որոնք կոչ են անում Միացյալ նահանգներին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպան քաղաքականության համար։
Վլադիմիր Պուտինի հարցազրույցը Դմիտրի Կիսելյովին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կենտրոնակայանի կոնֆերանսների սրահում դեսպանների մասնակցությամբ անցկացված ավանդական «իֆթար» (ընթրիք Ռամադանի՝ Իսլամում սուրբ ամիս համարվողամսվա ընթացքում) ծրագրի շրջանակներում ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին։
Սալիվանը նշել է, որ այդ հրապարակումներն «անանուն պաշտոնյաների չտեղեկացված ենթադրություններ» են, որոնք ինքը չի մեկնաբանի։
Ինյարիտուի դիտարկմամբ՝ միջազգային հանրության միջամտության հրատապ անհրաժեշտություն կա՝ ապահովելու հարյուր հազարից ավելի տեղահանված արցախահայերի իրավունքներն ու անվտանգությունը, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները՝ խուսափելով բռնությունից և հալածանքներից:
Ամենամյա փառատոնն ունի 2500 տարվա պատմություն։
«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի» (OCCRP) հետաքննող լրագրողների խումբը բացահայտել է, որ հոլիվուդյան պրոդյուսերներից մեկը ծրագրել է քարոզչական ֆիլմեր նկարահանել՝ փառաբանելով մի քանի բռնապետ ղեկավարների միլիոնավոր դոլարների դիմաց։
Բրիտանացի լրագրող Ռիչարդ Մեդհասթը X սոցցանցի իր էջում քննադատել է արևմտյան քաղաքական գործիչների երկակի դիրքորոշումները Գազայում Իսրայելի կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ։
Պուտինի խոսքով՝ Եվրոպայի փոքր պետությունները, որոնք կոչ են անում խստացնել Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը, այն երկրներն են, որոնք իրենց վրա չեն զգա այդ սադրիչ հայտարարությունների հետևանքները, և նրանք դա հասկանում են:
Կրիվոյ Ռոգի իշխանությունները հայտնել են, որ քաղաքի վրա մարտի 12-ի երեկոյան ՌԴ զինված ուժերի հարձակման զոհերի թիվը հասել է 4-ի, տասնյակ մարդիկ վիրավոր են, այդ թվում՝ 9 երեխա։
ԱՄՆ-ի 2025 թվականի բյուջեի նախագծով Վրաստանին տրամադրվող արտաքին օգնության ծավալը կրճատվում է 8 միլիոն դոլարով․ այն կկազմի 80 միլիոն դոլար։ Փաստաթուղթը մարտի 11-ին ուղարկվել է Կոնգրեսի քննարկմանը։
Թուրքական մամուլում շրջանառվում են տեղեկություններ՝ կապված երկրից դուրս գտնվող ամենամեծ թուրքական ռազմաբազայի հետ:
2020 թվականից ի վեր ժանտախտի առաջին մահացու դեպքն է գրանցվել ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում: Այս մասին հայտնում է նահանգի առողջապահության վարչությունը։
«Euromonitor International» շուկայի հետազոտական ընկերությունը հրապարակել է 2023-ի ամենաշատ այցելուներ ունեցած 10 քաղաքների ցանկը։
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Օզգյուր Օզելը խոսել է մարտի 31-ին Թուրքիայում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից:
Ֆրանսիան առաջիկա ամիսներին Ուկրաինային լրացուցիչ զենք և զինամթերք կմատակարարի, այդ թվում՝ Caesar դասի հաուբիցներ։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը։
Այսօր հերթական ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարներին։
Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Բոսնիա և Հերցեգովինայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսել։ Այդ մասին Ստրասբուրգում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը։
Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման մասին և դա բացատրեց, իբր չեն կատարվել նրա պայմանները Երևանի նկատմամբ, հատկապես 2021-2022-ին, ապա Հայաստանի անվտանգության ծառայության գեներալի կոչումով նախկին բարձրաստիճան ղեկավարներից մեկը հեղինակիս ասաց.
Քանի որ Ռուսաստանի Դաշնությունում նավթի արդյունահանումը նվազում է «OPEC +» ձևաչափի շրջանակներում, և միևնույն ժամանակ աճում այլ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, ապա շուկաները կորցնելու վտանգ կա։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Դեսպան, Սիրիայի ԱԳՆ Դիվանագիտական ինստիտուտի տնօրեն, ԱՄՆ-ում և Չինաստանում Սիրիայի նախկին դեսպան Իմադ Մուստաֆան կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է գործադրի հնարավոր բոլոր միջոցները՝ կաշկանդելու, սահմանափակելու հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ընդլայնողական նկրտումները: Դիվանագետը համոզված է նաև՝ առանց Թուրքիայի միջամտության և ռազմական օգնության՝ Լեռնային Ղարաբաղի ողբերգությունը տեղի չէր ունենա:
Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում բախումներն ավելի կատաղի են դարձել: Ծանր զինատեսակներով զինված ավազակները հարձակվել են Ազգային պալատի վրա (նախագահական նստավայր) և հրկիզել Ներքին գործերի նախարարության շենքի մի մասը։ Այդ մասին տեղեկացնում է «BBC»-ին։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամակցության 32-րդ տարելիցին՝ նշելով, որ թեև ՄԱԿ-ին անդամության ընդունելության չափանիշները պահանջում են, որ անդամ երկրները խստորեն հետևեն ՄԱԿ-ի կանոնադրությանն ու ՄԱԿ-ի կողմից ընդունված բոլոր կոնվենցիաներին ու որոշումներին, այնուհանդերձ, Ադրբեջանը չի խորշել իր գործողություններում արմատապես խախտել դրանք։
Երեկ հրապարակվել է ԱՄՆ հետախուզական համայնքի կողմից սպառնալիքների ամենամյա գնահատականը։ Մի փոքր հատված հայ-ադրբեջանական հարաբերություններից:
Ռումինիան ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ծանուցել է, որ պաշտոնապես առաջադրում է երկրի նախագահ Կլաուս Յոհանիսի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այդ մասին տեղեկացնում է «ТАСС»-ը։
Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է քաղաքական պայքարի մեջ մտած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին, նրա ազատմանը և դրան նախորդած իրադարձություններին:
Եվրախորհրդարանը հաստատել է պատժամիջոցները շրջանցելու համար քրեական պատիժներ սահմանող օրենքը, որն ակնկալվում է, որ թույլ կտա բռնագրավել սառեցված ռուսական մասնավոր ակտիվները։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավտոմեքենաների արդյունաբերությամբ զբաղվող ամերիկյան «Ford» ընկերությունը տուգանվել է 365 մլն դոլարով: Ընկերությունը տուգանվել է Թուրքիայից անօրինական ներմուծումներ իրականացնելու պատճառով:
Եվրահանձնաժողովը մտադիր է մարտի 21-22-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովից առաջ նոր առաջարկ ներկայացնել՝ Ռուսաստանի Դաշնության սուվերեն ակտիվներից եկամուտներն Ուկրաինայի շահերից ելնելով օգտագործելու վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ԵՀ փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը ԵՄ երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների խորհրդի նիստից հետո։
Բուլղարիայի ափամերձ Վառնա քաղաքի Կաբակում լողափի մոտ ծովում լողացող ական է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է BNT-ն (Բուլղարական ազգային հեռուստատեսություն)։