Թուրքական անվտանգության ուժերը ներկայումս սկսել են հերթականությամբ «մաքրման» մեծ օպերացիաներ ձեռնարկել երկրի հարավարևելյան շրջաններում: Թուրքական բանակի ուշադրության կենտրոնում են հատկապես Հաքքարի և Շըրնաք նահանգները, որոնցում էլ մեկնարկել են «մաքրման» օպերացիաները: Այդ նահանգները բաժանվելու են առանձին շրջանների, որոնցում էլ նախ մեկուսացվելու, ապա նաև ոչնչացվելու են քուրդ զինյալները:
ԵՀՄՖ կարծիքով Հունգարիան պետք է նախաձեռնի, որ ադրբեջանցի զինվորին ետ հանձնեն Հունգարիա, որպեսզի վերջինս կրի պատիժն ազատազրկման վայրում: «Բավարար կլինի եթե ընդունեն, որ արտահանձնման գործընթացում սխալ է տեղի ունեցել և այն շտկեն»,- նշեց Աշոտ Գրիգորյանը,- եզրափակելով՝ այդպիսով Հունգարիան «կմաքրվի»»:
Միջազգային կազմակերպության ղեկավարը մատնանշել է տարածաշրջանի համար ծանր հետեւանքները, որին կարող է հանգեցնել Սիրիայում իրադրության վատացումը, նշվում է հաղորդագրությունում:
«Իրանն առաջինը չի սանձազերծի պատերազմ, սակայն բացառված չէ, որ Իրանը կարող է հասցնել կանխիչ հարված, եթե վստահ լինի, որ թշնամիներն իրականացնում են իր նկատմամբ ագրեսիայի նախապատրաստական վերջին աշխատանքները»:
Նման զորավարժություններ տեղի են ունենում ամեն տարի և ուղղված են խողովակաշարերի պաշտպանությանը: Զինված ուժերի ներկայացուցիչներից բացի, այդ զորավարժություններին մասնակցում են նաև այլ կառույցների ներկայացուցիչներ, ովքեր զբաղվում են խողովակաշարերի պահպանությամբ և կառավարմամբ:
Երկու զինվորականներն էլ զոհվել են միջադեպերի ժամանակ, որոնք կապված չեն եղել ռազմական գործունեության հետ: Նրանցից մեկը զոհվել է Նադ-Ալի շրջանում, երկրորդը` բրիտանական Camp Bastion ռազմաբազայում:
Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական թիմը մեկնեց Վրաստան` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Ջորջիա 2012» ուսումնավարժությանը, որում ընդգրկված են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների փրկարարական թիմեր, ՄԱԿ-ի և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Սեպտեմբերի 21-ին Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի պարեկային նավերը մի քանի նախազգուշական կրակոց են արձակել հյուսիսկորեական ձկնորսական նավերի ուղղությամբ` Դեղին ծովում սահմանը խախտելու համար:
«Ալ Արաբիա» հեռուստաալիքը հաղորդում է, որ բանակային ստորաբաժանումները այսօր մոտեցել են Դամասկոսի մերձակայքում գտնվող երկու այլ քաղաքների՝ Ջեդեյդա-Արթուզին ու Յաբրուդին, որոնք գտնվում են մայրաքաղաքից 80 կմ հյուսիս՝ Հոմս տանող ճանապարհին:
Լիբանանի բանակի ղեկավարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ դա մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, երբ Սիրիայի ազատ բանակի ապստամբներն անցնում են Լիբանանի հետ սահմանը: Զինվորականները նաև հայտարարում են, որ թույլ չեն տա Լիբանանին ներքաշել սիրիական կոնֆլիկտի մեջ:
Բահրեյնում զանգվածային ցույցերը սկսվել են 2011-ի փետրվարի կեսից: Ցուցարարները հիմնականում ընդդիմադիր շիա մահմեդականներ էին: Նրանք պահանջում էին իրենց իրավունքների ընդլայնում:
19-ամյա Քասիմզադե Մաիս Թահմազ օղլուն հայտնաբերվել է կախված վիճակում։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն։
իստանը 2011թ. դեկտեմբերին արգելափակեց ճանապարհները, քանի որ ԱՄՆ զինվորականները սխալմամբ Աֆղանստանի սահմանի մոտ սպանել էին ավելի քան 20 պակիստանցի զինվորականների:
Մահմուդ Ահմադինեջադին Նյու Յորք կատարած այցի ընթացքում ուղեկցում են արտաքին գործերի, առողջապահության, քաղաքաշինության և ճանապարհների, գյուղատնտեսության նախարարներն ու նախագահի աշխատակազմի այլ պաշտոնյաներ:
Ֆինլանդիայի Հանրապետության Էդուսկունտայի նախագահի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը, տարածաշրջանային զարգացումներին, միջազգային կառույցներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարվեց Սաֆարովի գործին:
Ընդհանուր առմամբ մեղադրյալի աթոռին է եղել 365 մարդ, որոնցից 250-ը կալանքի տակ են: Նրանք բոլորը մեղադրվում են «կառավարությանն իշխանությունից զրկելու փորձի մեջ» և «հեղաշրջում նախապատրաստելու մեջ»:
Ողջունելով տիկին Պրամմերին` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունների համատեքստում 2012 թվականը հոբելյանական է մեզ համար, քանի որ այս տարի լրանում է Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսան ամյակը:
Վերը նշված բանձևի ընդունումը պայմանավորված է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի` Վաշինգտոնի վրա գործադրված ճնշմամբ, եզրակացնումէ պարբերականը:
WikiLeaks-ի հիմնադիրը Շվեդիայում կասկածվում է 2010-ի օգոստոսին տեղի ունեցած բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեջ: Ավելի վաղ բրիտանական դատարանը վճռել էր նրան հանձնել Շվեդիա, սակայն Ասանժը մի քանի ապարդյուն բողոքարկումներից հետո քաղաքական ապաստան ստացավ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:
Քաղաքական վերլուծաբանները գտնում են , որ նրա կուսակցությունը բոլոր շանսերն ունի մեծամասնություն ստանալու և անկախության հանրաքվե անցկացնելու համար:
Զգուլաձեն արդեն իսկ իր առաջին հայտարարությամբ է հանդես եկել՝ երկու խոստում տալով. բանտերում թույլ չտալ բռնության դեպքերն ու 10 օրից երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում հանգիստ իրավիճակ ապահովել:
Ղրղըզստանի հիշատակումը Բելառուսի համար ներկայում ցավոտ հարց է՝ կապված երկրի նախկին նախագահին արտահանձնելու իրավիճակի հետ: «Դուք ծանոթ եք մեզ համար այդ բարդ իրավիճակին, որ Ղրղըզստանը պահանջում է արտահանձնել նախկին նախագահին ու նրա եղբորը:
Նախագահ Ասադն իր և սիրիական ազգի անունից լավագույն մաղթանքներ է հղել և հաջողություններ ցանկացել նախագահ Սերժ Սարգսյանին և բարեկամ հայ ժողովրդին:
Կորեայի Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարությունը որոշում է կայացրել բարձրացնել մարտական պատրաստականությունը՝ կապված Դեղին ծովում հաճախակի դարձած սահմանախախտումների հետ:
Նշվում է, որ 2012թ.-ի հոկտեմբերին Նոդան կարող է վերադասավորումներ իրականացնել Ճապոնիայի կառավարությունում:
Այդ այցի չեղյալ հայտարարման պատճառը Էրդողանի աշխատանքային խիտ գրաֆիկն է: Ավելի վաղ նշվում էր, թե այդ այցը տևելու է 5 օր, սակայն հետագայում այն նվազեցվեց մինչև 3 օրվա, քանի որ Էրդողանը սեպտեմբերի 30-ին մասնակցելու է իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նիստին, որում կարևոր հայտարարություններ է անելու:
«6 քաղաքական կառույց, այդ թվում՝ Բելառուսի քրիստոնեական դեմոկրատիան, Բելառուսի ռադիոէլեկտրոնային արդյունաբերության անկախ արհմիությունը, «Բելառուսական ռուխը» (շարժում), Բելառուսական մտավորականության ռադան, Երիտասարդ ճակատը, այսօր հանդես են գալիս միասնական դիմումով՝ ընտրողներին կոչ անելով չմասնակցել խորհրդարանական ընտրություններին», – ասել է Լեբեդկոն:
Ֆիրուզաբադին, անդրադառնալով այս օրերին Սիրիայում Իրանի ռազմական ներկայության մասին հրապարակված տեղեկություններին, նշել է. «Իրանը Սիրիայում ռազմական ներկայություն չունի: Եթե Իրանը ցանկանա որևէ երկրում ռազմական ներկայություն ունենալ, ապա դա տեղի կունենա միջազգային նորմերի շրջանակներում»:
Նախօրեին Ստրասբուրգում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո կազմակերպված Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի բացման արարողությանը, որին մասկացել են շուրջ 47 երկրների խորհրդարանների ղեկավարներ:
Ժան-Կլոդ Մինյոնը ասել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում ու տեղեկացրել, որ առաջիկայում մտադիր է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: