ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իրանի նախագահի հետ բանակցել է տարածաշրջանի խնդիրների շուրջ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում զրույց է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ:

«Գլխավոր քարտուղարն Իրանին կոչ է արել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, որպեսզի միջազգային հանրությանը համոզի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը», – ասված է հահդիպման ավարտից հետո ՄԱԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, միջազգային կազմակերպության ղեկավարը մատնանշել է տարածաշրջանի համար ծանր հետեւանքները, որին կարող է հանգեցնել Սիրիայում իրադրության  վատացումը, նշվում է հաղորդագրությունում:

Գլխավոր քարտուղարը նաեւ մատնանշել է տարածաշրջանի երկրների կողմից ատելության հրահրման, ինչպես նաեւ միմյանց նկատմամբ սպառնալիքների անթույլատրելիությունըը: Պան Գի Մունը հույս է հայտնել, որ Իրանը «կշարունակի կառուցողական դեր խաղալ միջազգային հարաբերություններում»:

Այս օրերին Նյու Յորքում տեղի է ունենում ՄԱԿ-ի ԳԱ-ի 67-րդ նստաշրջանը, որին մասնակցում են  աշխարհի 120 երկրների առաջնորդներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930