ԱՄՆ-ը անօդաչու թռչող սարքով Պակիստանում հրթիռակոծել է գրոհայիններին

Պակիստանի Հյուսիսային Վազիրիստան գավառում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով սպանվել է ամենաքիչը երեք ենթադրյալ գրոհային: Այս մասին հաղորդել են պակիստանյան հետախուզության ներկայացուցիչները:

Անօդաչու թռչող սարքը երկու հրթիռ է արձակել Աֆղանստանի սահմանից ոչ այնքան հեռու: Այս մասին հաղորդում է ВВС-ն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Պակիստանի հարաբերությունները վատացել էին այն բանից հետո, երբ Պակիստանը 2011թ. դեկտեմբերին արգելափակեց ճանապարհները, քանի որ ԱՄՆ զինվորականները սխալմամբ Աֆղանստանի սահմանի մոտ սպանել էին ավելի քան 20 պակիստանցի զինվորականների:

Մինչ օրս ԱՄՆ-ն պաշտոնապես ներողություն չի խնդրել: Ընդ որում՝ դա ամենակարևոր պայմանն է, որ Պակիստանի իշխանությունները ներկայացրել են ճանապարհը նորից բացելու համար:

 

Տեսանյութեր

Լրահոս