Մոսկվան վճռականորեն տրամադրված է նպաստել ԱՊՀ երկրների բանակների՝ ժամանակակից զենքով զինմանը․ Բելոուսով

ԱՊՀ անդամ պետությունների ռազմական գերատեսչությունների համար առաջնահերթություն է ազգային զինված ուժերի ամրապնդումը և տարածաշրջանային կայունության պահպանումը․ ինչպես գրում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։

«Մենք ամփոփեցինք ռազմական համագործակցության հայեցակարգի իրականացումը վերջին հինգ տարիների ընթացքում։ Այս փուլում մեր փոխգործակցությունը կենտրոնացած էր ազգային զինված ուժերի ամրապնդման և տարածաշրջանային կայունության պահպանման վրա»,- հայտարարել է Բելոուսովն Ալմաթիում կայացած ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ավարտին։

Նախարարը նշել է, որ Մոսկվան վճռականորեն տրամադրված է նպաստել ԱՊՀ երկրների բանակների՝ ժամանակակից զենքերով զինմանը, ինչպես նաև պատրաստ է գործընկերների հետ կիսվել Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» ընթացքում ձեռք բերված փորձով։

Տեսանյութեր

Լրահոս